Ֆիլիպին Վինկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպին Վինկե
Ծնվել էնոյեմբերի 3, 1968(1968-11-03) (55 տարեկան)
ԾննդավայրԷրմելո, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունարվեստագետ
 Philipine Vinke Վիքիպահեստում

Ֆիլիպին Վինկե (հոլ.՝ Philipine Vinke, նոյեմբերի 3, 1968(1968-11-03), Էրմելո, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպին Վինկեն ծնվել է Նիդերլանդների Էրմելո համայնքում, ապրում և ստեղծագործում է Նունսպեյտ համայնքում։ Նունսպեյտյան դպրոցի հիմանդիր անդամներից է[1]։ Էական դեր է խաղում Նունսպեյտի մշակութային կյանքում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպին Վինկեն ստեղծել է «Bubble Gilding» նորարարական տեխնիկան[3], որի շրջանակներում առաջին ստեղծագործությունները ստեղծվել են 2015 թվականին։ Ժամանակի ընթացքում տեխնիկան զարգանում է։

Bubble Gilding-ը տեխնիկա է, որը ես մշակել եմ 2015 թվականին։ Այդ կտորները պարունակում են 24 կարատ թերթոսկի, մեծ քանակությամբ մաքուր գունանյութեր, փուչիկներ-պղպջակներ (գաղտնի բաղադրիչներ) և բուսախեժեր։
- Ֆիլիպին Վինկե

Վինկեի ստեղծագործական աշխատանքը կենտրոնացած է որոշակի սոցիալական հորինվածքների շուրջ, որոնք նա անվանում է «փուչիկներ», որոնց վառ օրինակներից են պետական դրոշները, դրամավարկային համակարգը և պարադոքսները հանրային և մասնավոր կյանքում թափանցիկության բացակայության պայմաններում։

2018 թվականին Երևանում կայացած Armenia Art Fair ցուցահանդես-տոնավաճառում Վինկեն ներկայացրել է «Ողջույնի նավադրոշը»[4]` ստեղծված հայակական դրոշի երեք գույներով։ Ողջույնի նավադրոշները կիրառվում են հոլանդական դրոշակաձողերի համար։ Դրանք ողջույնի խորհրդանիշ են։ 2018 թվականին Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և Վինկեի «Ողջույնի նավադրոշ» աշխատանքը հիշատակում է այս իրադարձությունը, ինչպես նաև Երևանում առաջին Armenia Art Fair-ի բացման տոնակատարությունը։ «Ողջույնի նավադրոշի» տեխնիկան Վինկեն անձամբ է մշակում։

Ֆիլիպին Վինկեի աշխատանքները գտնվում են միջազգային հավաքածուներում։ Համագործակցում է Du arte online[5] առցանց պատկերասրահի հետ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018
  • Armenia Art Fair, մայիսի 11-14, Երևան
  • World Art Dubai, ապրիլի 18-21
  • Veluvine, Nunspeet, հունվարի 6- մարտի 14, համադրող` Մեննա Կրուիսվեյկ
2017
  • Vrije Academie Nunspeet, group exhibition "The Nunspeetse School", հուլիսի 1 - օգոստոսի 23
  • Stedelijk Museum Schiedam, Salon des Réfusés, "Welcome Pennant Blue", մարտի 8 - ապրիլի 3
  • Marked Square, Nunspeet, Installation "Flaxit", հունվար-մարտ
2016
  • De Bank, Harderwijk, Bubble Gilding 2, նոյեմբերի 16 - փետրվարի 13 (2017 թվական), համադրող` Մեննա Կրուիսվեյկ
  • “Galerie Arneri", Harderwijk, Bubble Gilding 1, հունիսի 12- օգոստոսի 8, համադրող` Մեննա Կրուիսվեյկ
  • Dutch Hair, Nunspeet, “Dutch Flag», հունվար-մարտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «De Nunspeetse School | Welkom». De Nunspeetse School | Welkom (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  2. «Ֆիլիպին Վինկե, կենսագրական տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  3. Bubble Gilding by Philipine Vinke
  4. «Welcome Pennant Armenia by Philipine Vinke | Armenia Art[:am]Armeniaart». exhibitors.armeniaartfair.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
  5. «Duarte Online Gallery - Contemporary Art - buy original work by established painters and artists working in Russia and the Netherlands». onlinegallery-duarte.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպին Վինկե» հոդվածին։