Ֆեռան Օլիվելյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռան Օլիվելյա
կատ.՝ Ferran Olivella i Pons
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1936(1936-06-22)[1][2][3]
Ծննդավայր El Poble-sec
Մահվան ամսաթիվ մայիսի 14, 2023(2023-05-14)[4][5] (86 տարեկան)
Մահվան վայր Կաստելդեֆելս[6]
Հասակ 1,74 մետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Ֆեռան Օլիվելյա Պոնս (իսպ.՝ Fernando Olivella Pons, կատ.՝ Ferran Olivella i Pons, հունիսի 22, 1936(1936-06-22)[1][2][3], El Poble-sec - մայիսի 14, 2023(2023-05-14)[4][5], Կաստելդեֆելս[6]), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։ Եվրոպայի ազգերի գավաթ 1964-ում եղել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Օլիվելյան միացել է «Բարսելոնայի» պահեստային «Կոնդալի» երիտասարդական թիմին։ Երկու տարի անց տեղափոխվել է հիմնական թիմ։ Իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 49 խաղ[7]։

1963/64 թվականներից Օլիվելյան խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ 1964 թվականին նշանակվել է «Բարսելոնայի» ավագ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1969 թվականը։

«Բարսելոնայի» կազմում անցկացրել է 524 հանդիպում՝ ներառյալ ընկերական խաղերը[7]։ Միակ գոլը խփել է 1959/60 մրցաշրջանի 22-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում[8]։ Օլիվելայի հետ «Բարսան» 1959 և 1960 թվականներին հաղթել է Լա Լիգան։ Նա նաև երեք անգամ նվաճել է Inter-Cities Fairs Cup-ը և չորս անգամ՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթը։

Մահացել է 2023 թվականի մայիսի 14-ին 86 տարեկանում[9][10]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվելյան իր առաջին խաղն անցկացրել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1957 թվականի մարտի 31-ին։ Այդ խաղում Իսպանիան 5։ 0 հաշվով հաղթել է Բելգիային։ Նա ազգային հավաքականի ավագ է դարձել 1964 թվականին[11]։ Օլիվելյան երկու հանդիպումն էլ անցկացրել է Իսպանիայի 1964 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությունում՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի (2:1) և ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի (2:1) դեմ խաղում։ Օլիվելյան ընդգրկվել է 1966 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Բացի այդ, նա 1966-1968 թվականներին երկու խաղ է անցկացրել Կատալոնիայի հավաքականի կազմում[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա «Բարսելոնա ՖԱ»
Իսպանիա «Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 Muere Ferran Olivella, exjugador del Barça (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 Fallece Ferran Olivella, capitán de la Eurocopa de 1964 (իսպ.)Europa Press, 2023.
  6. 6,0 6,1 6,2 Olivella: adiós a un gran capitán (իսպ.) // SportBarcelona: 2023.
  7. 7,0 7,1 FCBarcelona.cat: FERRAN OLIVELLA Արխիվացված 2012-08-01 archive.today
  8. weltfussball.de: Spielschema / Aufstellung: FC Barcelona — UD Las Palmas (Primera Division 1959/1960) Արխիվացված 2015-11-26 Wayback Machine
  9. Sport (2023 թ․ մայիսի 14). «Muere Ferran Olivella, exjugador del Barça». sport (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  10. «Умер бывший футболист «Барселоны» Оливелья». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  11. independent.co.uk: FERNANDO «FERRAN» OLIVELLA Defender Barcelona 1956—1969; 500 appearances, 1 … Արխիվացված 2010-11-14 Wayback Machine
  12. veteransfcbarcelona.cat: Olivella Pons, Ferran(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռան Օլիվելյա» հոդվածին։