Ֆեոդոր Գերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Գերման
Ծնվել էհունիսի 3, 1942(1942-06-03)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԿույբիշևի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն, ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն

Ֆեոդոր Տրոֆիմովիչ Գերման (ռուս.՝ Фёдор Трофимович Герман, հունիսի 3, 1942(1942-06-03)[1], Կույբիշևի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արձակագիր, լրագրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (2011) և ԽՍՀՄ (Ռուսաստանի) ժուռնալիստների միության անդամ (1973)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Տրոֆիմովիչ Գերմանը ծնվել է 1942 թվականի հունիսի 3-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Կույբիշևի շրջանի Անտոնինովկա խուտորում[2]։ Պատանեկության տարիներին աշխատել է հայրենի գյուղի «Դոնսկայա պրավդա» կոլեկտիվ տնտեսությունում։ Տագանրոգի մետալուրգիական տեխնիկումն ավարտելուց հետո կոմերիտական ուղեգրով մեկնել է խոպան հողերի յուրացմանը։ «Ցելինէլևատորմելմոնտաժ» տրեստի Կուստանայի շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես մոնտաժող։ Ծառայել է խորհրդային բանակում (Լիտվայում)։ Զորացրվելուց հետո ավարտել է Ռոստովի պետական համալսարանը «լրագրություն» մասնագիտությամբ[3]։

Գերմանն աշխատել է մի շարք շրջանային թերթերում, «Կոմսոմոլեց» մարզային երիտասարդական թերթում, Ռոստովի շրջկոմի գործկոմում, գյուղարդյունաբերական համալիրի աշխատողների արհմիության շրջկոմում[3]։

1973 թվականից Ֆեոդոր Գերմանը ԽՍՀՄ (Ռուսաստանի) ժուռնալիստների միության անդամ է։ 2011 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Ապրում և աշխատում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։

Ֆեոդոր Գերմանը տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիքում։ Գրական գործունեությամբ լրջորեն սկսել է զբաղվել հասուն տարիքում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Да нет, наши рати ещё не разбиты,
  • Дорога домой,
  • Мне от бога дано было много,
  • Возвращение,
  • Пятый сон Веры Павловны.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/german-fedor-trofimovich.htm
  2. Այժմ գոյություն չունի. տարածքը պատկանում է Ռոստովի մարզի Կուիբիշևի շրջանին։
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Դոնի գրողները, էջ 19» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]