Ֆելին ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելին ամրոց
Viljandi ordulinnus 1.jpg
##Ֆելին ամրոց (Էստոնիա)
Red pog.svg
Տիպ Բերդ
Կոորդինատներ 58°12′41.4″ հս. լ. 25°21′16.2″ ավ. ե. / 58.2115, 25.354558°12′41.4″ հս. լ. 25°21′16.2″ ավ. ե. / 58.2115, 25.3545
Տեղագրություն Էստոնիա Վիլյանդի, Էստոնիա
Կառուցված 1224
Շինանյութ քար
Ընթացիկ վիճակ ավերակներ

Ֆելին ամրոց (էստ.՝ Viljandi loss, գերմ.՝ Fellin), Տևտոնյան օրդենի ամրոց, որի կառուցումն սկսվել է 1224 թ. նախկին քաղաքի տարածքում։ Ֆելինի ամրոցը Լիվոնիայի ամենահզոր ամրոցներից է։ Ամբողջովին ավերվել է 17-րդ դարի սկզբին՝ լեհա-շվեդական պատերազմի ժամանակ։ Ներկայում մնում են ամրոցի ավերակները, ուր հաճախ են այցելում զբոսաշրջիկները։

Պատմություն[խմբագրել]

Սուսերակիրների օրդենի խաչակիրները գրավել են քաղաքը, որի տարածքում 1223 թ. կառուցել են բերդը։ Մեկ տարի անց սկսվել է քարե բերդի շինությունը։ Հետագայում Ֆելինն ընտրվել է օրդենի մայրաքաղաք։ Հետագա տարիներին շարունակվել է ամրոցի շինարարությունն ու ամրացումը։

17-րդ դարում լեհա-շվեդական պատերազմի ընթացքում ավերվել է և այլևս չի վերականգնվել։ 18-րդ դարում ամրոցի քարերն օգտագործվել են Ֆելին քաղաքի շինարարության համար։

ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն անցկացվել են 1878-79 թթ.։ Հետագայում պեղումներն անցկացվում են ամեն տարի։

Ամրոցի ավերակները

Արտաքին հղումներ[խմբագրել]