Ֆանտանել-Կոջալակ հողմաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտանել-Կոջալակ հողմաէլեկտրակայան
ՏեսակՀողմաէլէկտրակայան
Երկիր Ռումինիա
ՍեփականատերČEZ Group?
Կայքcez.cz/en/home.html
 Fântânele-Cogealac Wind Farm Վիքիպահեստում

Ֆանտանել- Կոջալակ (ռումիներեն՝ Parcul eolian Fântânele-Cogealac), հողմաէլեկտրակայան Կոնստանցա ժուդեցի երկու ռումինական Ֆանտանել և Կոջալակ կոմունաների տարածքում։ Մոտ 2,5 ՄՎտ հզորությամբ 240 հողմային գեներատորներով, նրա ընդհանուր պայմանանական արտադրական հզորությունը 600 ՄՎտ է[1]։ Գործարկման հանձնելու ժամանակ դա Ռումինիայում ամենամեծ հողմակայանն էր և աշխարհի խոշորագույն հողմաէլեկտրակայաններից մեկը։ Հողմաէլեկտրակայանի օպերատորը Չեխիայի ČEZ էներգետիկ ընկերությունն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողմագեներատորները տեղակայված են 12 կմ × 6 կմ հողամասի վրա[1]։ Էլեկտրակայանի մեծ մասը (139 հողմագեներատորներ) գտնվում է Ֆանտանելի կոմունայի տարածքում։ Մնացած 101 հողմային տուրբինները տեղակայված են Կոդջալակ կոմունայում[2]։ Հողմակայան կառուցելու, ինչպես նաև դրա ինֆրակառուցվածքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.1 միլիարդ եվրո[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողմակայանը նախագծվել է ամերիկյան Continental Wind Partners ընկերության կողմից։ 2008 թվականին նա նախագծի իրավունքները վաճառեց Չեխիայի ČEZ էներգետիկ ընկերությանը։ 2007 թվականին շինարարության թույլտվություն է տրվել, իսկ էլեկտրակայանի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականի նոյեմբերին[4]։ Նախագիծն իրականացվել է երկու փուլով, տուրբիններ են կառուցվել նախ՝ Ֆանտանելում, ապա Կոջալակում։ 2010 թվականի հունիսին առաջին տուրբինը միացվեց ցանցին, իսկ 2012 թվականի նոյեմբերին էլեկտրակայանն ամբողջությամբ շահագործման հանձնվեց։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրակայանը հագեցած է մոտավորապես 2.5 ՄՎտ հզորությամբ General Electric 2.5 XL տիպի 250 հողմագեներատորներով։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 100 մ անվագնդի բարձրության կենտրոն և 99 մ ռոտորի տրամագիծ[1]։ Այսպիսով, տեղադրման բարձրությունը գրեթե 150 մ է։ Հողմագեներատորների բաղադրիչները արտադրվել են տարբեր երկրներում, պտտվող թևերը արտադրվել են Բրազիլիայում, Իսպանիայում և Գերմանիայում, մոտոգոնդոլները՝ Գերմանիայում, աշտարակի հատվածները` Գերմանիայում 7 Չինաստանում, ներքին էլեկտրական բաղադրիչների մեծ մասը արտադրվում է ԱՄՆ-ում։

Արտադրված էլեկտրաէներգիան մատակարարվում է էլեկտրահաղորդման գծերով՝ հատուկ հողմաէլեկտրակայանների համար կառուցված Էլեկտրական ենթակայանների միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 CEZ Group: The Largest Wind Farm in Europe Goes Into Trial Operation
  2. «Cel mai mare parc eolian din Europa se construieşte în judeţul Constanţa». Wind Power Energy. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «CEZ va investi 1,1 miliarde euro într-un parc eolian în România». money.ro. 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. Windfarms bring renewable energy and good fortune to Romania