Jump to content

Օրիորդ Մալեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիորդ Մալեյն
գերմ.՝ Jungfrau Maleen
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1850
 Maid Maleen

«Օրիորդ Մալեյն» (գերմ.՝ Jungfrau Maleen), հեքիաթ Գրիմ եղբայրների «Մանկական և ընտանեկան հեքիաթներ» ժողովածուից (թիվ 198)[1]։ Աառնե-Թոմփսոնի դասակարգմամբ այս սյուժեն ունի 870 համարը՝ «թաղված արքայադուստրը»[2][3][4]։ Գրիմ եղբայրները սյուժեն փոխառել են Կառլ Մյուլլենհոֆի «Շլեզվիգ, Հոլշտեյն և Լաուենբուրգ դքսությունների սագաները, հեքիաթները և երգերը» ժողովածուից[5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր օրիորդ Մալեյնը սիրահարվում է հարևան երկրի արքայազնին։ Նրա հայրը, որը դեմ էր այդ ամուսնությանը, հրամայում է արքայադստերն աղախնի հետ բանտարկել Սև աշտարակում՝ նրանց համար այնտեղ թողնելով յոթ տարվա սնունդ և այնպես փակել, որ արևի ճառագայթն անգամ չկարողանա ներթափանցել. նա հույս ուներ, որ դրանից հետո դուստրը կփոխի իր միտքը։ Անցնում է յոթ տարի, և օրիորդ Մալեյնն իր աղախնի հետ քանդում են պատն ու դուրս գալի։ Բայց պարզվում է, որ այլևս ոչ թագավորը կա, ոչ էլ հայրենի թագավորությունը։ Շուրջը միայն ամայի մոխիրներ էին, պատերազմում կրած պարտության հետևանքները։ Աղջիկը աղախնի հետ գնում է ուր աչքը կտրի՝ ճանապարհին սնվելով խոտաբույսերով, այդ թվում՝ եղինջով։ Երկար ճանապարհից հետո նրանք հասնում են մի օտար երկիր, որտեղ կար մի մեծ քաղաք։ Մալեյնին հաջողվում է այնտեղ թագավորական դղյակում աշխատանքի անցնել որպես աման լվացող։ Պարզվում է, որ դա նրա նախկին փեսացուի թագավորությունն է։ Բայց նա կարծում էր, որ Մալեյնըը վաղուց մահացել է Սև աշտարակում և որոշել է ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Ընտրյալ արքայադուստրը տգեղ էր և վախենալով մարդկանց բամբաանքներից՝ համոզում է Մալեյնին իր փոխարեն գնալ պսակադրության տաճարում։ Երիտասարդ թագավորը, առաջին անգամ տեսնելով իր հարսնացուին, հիանում է նրա գեղեցկությամբ և նախկին սիրեցյալի հետ նմանությամբ։ Ճանապարհին Մալեյնը երեք անգամ ցածր ձայնով խոսում է՝ հիշատակելով նաև Մալեյն անունը։ Հարսանիքից հետո վերադառնալով ամրոց՝ թագավորը սկսում է հարցուփորձ անել քողով երեսը ծածկած իր տգեղ կնոջը, թե ինչի մասին էր նա անընդհատ խոսում ճանապարհին։ Բայց նա չգիտեր, թե ինչ պետք է պատասխանի, և ամեն անգամ գնում էր Մալեյնին հարցնելու։ Ի վերջո թագավորը տեսնում է իր տգեղ կնոջ դեմքը, սարսափում և հայտարարում, որ իր իսկական կինն այն աղջիկն է, ում հետ պսակադրվել էր տաճարում։ Տգեղ հարցնացուն, դուրս վազելով բակ, ծառաներին հրամայում է բռնել օրիորդ Մալեյնին և կտրել նրա գլուխը։ Թագավորը միջամտում է, օրիորդ Մալեյնը ազատ է արձակվում և հայտարարվում իսկական թագուհի, իսկ խաբեբա և չարագործ հարսնացուն գլխատվում է։

Գրական և երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին բելգիացի դրամատուրգ, սիմվոլիստ Մորիս Մետերլինկը գրել է «Արքայադուստր Մալեյնը» պիեսը (ֆրանսերեն), որը հետագայում թարգմանվել է գերմաներեն։ Ավելի ուշ այս պիեսի հիման վրա Լիլի Բուլանգերը ստեղծել է «Արքայադուստր Մալեյն» օպերան։

Կայուրի Յուկիի հեղինակած «Манга Ludwig Kakumei» մանգան պարունակում է արքայադուստր Մալեյնին նվիրված գլուխ՝ «Maid Maleen», որի համար հիմք է ընդունվել Գրիմ եղբայրների հեքիաթը, բայց մանգայում արքայադստեր ճակատագիրը փոխվել է։

2015 թվականին Գերմանիայում նկարահանվել է «Արքայադուստր Մալեյն» (Prinzessin Maleen) գեղարվեստական ֆիլմը՝ 60 րոպե տևողությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacob and Wilheim Grimm, Household Tales, "Maid Maleen" Արխիվացված 2014-07-03 Wayback Machine
  2. D.L. Ashliman, "The Grimm Brothers' Children's and Household Tales (Grimms' Fairy Tales)" Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
  3. Uther, Hans-Jorg (2004). The Types of International Folktales: A Classification and a Bibliography. Helsinki: Suomalainen Tiedeakatemia Academia Scientiarum Fennica. էջեր 489–490.
  4. Hodne, Ørnulf. The Types of the Norwegian Folktale. Universitetsforlaget, 1984. p. 191.
  5. Müllenhoff, Karl. Sagen, Märchen und Lieder der Herzogthümer Schleswig, Holstein und Lauenburg. Kiel: 1845. pp. 410-414.