Օվսաննա Սարգիսբեկյան
Օվսաննա Սարգիսբեկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1897 |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 30, 1989 (91 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Օվսաննա Սմբատի Սարգիսբեկյան (օգոստոսի 10, 1897, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1989, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասանուհի։ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1957)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օվսաննա Սարգիսբեկյանը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 10-ին Շամախիում։ 1917 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի օրիորդաց գիմնազիան։ 1918 թվականից աշխատել է Դոնի Ռոստովի ռուսական, 1925 թվականից` Բաքվի հայկական, իսկ 1936 թվականից` Ստեփանակերտի թատրոններում[2]։
Մահացել է 1989 թվականի ապրիլի 30-ին Բաքվում[2]։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Սանամ |
Ալեքսանդր Շիրվանզադե | Չար ոգի | Զառնիշան |
Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | Ռոզալիա |
Նաիրի Զարյան | Աղբյուրի մոտ | Պայծառ |
Ուիլյամ Շեքսպիր | Համլետ | Գերտրուդ |
Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորներ | Գալչիխա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Օվսաննա Սարգիսբեկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ 2,0 2,1 «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.