Օստեոդիսպլազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստեոդիսպլազիա

Օստեոդիսպլազիա (օսաեո․․․, < հունարեն խանգարում և գոյացում, ձևավորում), ոսկրային հյուսվածքի հիվանդությունների խումբ (հաճախ բնածին)․ բնորոշվում է կմախքի տարբեր բաժինների կազմավորման խանգարումներով։ Օստեոդիսպլազիայի ախտահարում է մեկ կամ մի քանի ոսկրեր, իսկ երբեմն ամբողջ կմախքը։ Ոսկրային հյուսվածքի թերզարգացումը կարող է լինել մասնակի կամ լրիվ։ Օստեոդիսպլազիայի հատուկ ձև է գիգանաիզմը։

Ֆիբրոզ Օստեոդիսպլազիան հանդիպում է առավել հաճախ, սովորաբար դրսևորվում է մանկական և պատանեկան տարիքում։ Բնորոշվում է ոսկրերում ախտաբանական ոսկրածին հյուսվածքների օջախների առաջացմամբ, ախտահարված ոսկրերը ձևախախտվում են, խողովակավոր ոսկրերը՝ ծռվում, երբեմն առաջանում են ախտաբանական կոտրվածքներ, որոնք դժվարությամբ են սերտաճում։ Ընթացքը, որպես կանոն, բարեհաջող է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆիբրոզ օստեոդիսպլազիա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։