Օպտիկական պատրանքների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպտիկական պատրանքների թանգարան
Տեսակտեսարժան վայր
Երկիր Հարավային Կորեա
Քարտեզ
Քարտեզ

Օպտիկական պատրանքների թանգարան (անգլ.՝ Trick Eye Museum), Հարավային Կորեայի Բուսան քաղաքում նոր ձևաչափի 3D պատկերասրահ է, որտեղ նկարները և պատկերները ներկայացված են լրացված իրականության էֆֆեկտով։ Թանգարանի անվանումը գալիս է ֆրանսերեն «Trompe-loeil» բառից, որը թարգմանաբար նշանակում է տեսողական խաբկանք։ Թանգարանը հիմնադրվել է 2013 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկական պատրանքների թանգարանը սկզբնական շրջանում բացվել է Սեուլի երիտասարդական Հոնդ թաղամասում։ Բացման օրվանից թանգարանը դարցել է MUST VISIT տեսարժան վայր և 2014 թվականին ճանապարհորդության ամերիկյան կայք TripAdvisor-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[1]։ Բուսանում թանգարանի մասնաճյուղը բացվել է 2013 թվականին.[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսան քաղաքի անսովոր թանգարանը ներկայացնում է յուրօրինակ ցուցադրություն, որի թեման չկրկնվող լուսանկարների ստեղծումն է։ Թանգարանում, որտեղ ներկայացված են մի շարք դեկորացիաներ, յուրաքաանչյուրը կարող է նկարվել շատ տպավորիչ ֆոնի վրա և իրեն զգալ արվեստի գործերի մի մասնիկ[3]։ Դրա համար անհրաժեշտ է թանգարանի ակտիվ մաս մտնելուց առաջ ներբեռնել հատուկ trickeye հավելվածը, որի միջոցով կարելի է ոչ միայն տեսնել լրացված իրականության էֆֆեկտը, այլև տեսանկարահանել և լուսանկարել։ Ցուցանմուշներին դիպչելը, ուսումնասիրելը և լուսանկարվելը ոչ միայն չի արգելվում, այլև խրախուսվում է այն պայմանով, որ կօգտագործվի մաքսիմալ կրեատիվություն։ Թանգարանում ցուցադրված են տարբեր թեմաների լուսանկարներ, և այցելուները կարող են ավելի մոտ ծանոթանալ կտավներին ու համապատասխան լուծումներին։

250x250пкс

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Trick Eye Museum rising as tourist magnet» (անգլերեն). koreatimes. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Trickeye :: Mobile». m.trickeye.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Музей иллюзий в Пусане с фото, описанием, картой и панорамой, достопримечательности Пусан , Южная Корея». discoveric.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.