Օնեսիմոս Նեսիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնեսիմոս Նեսիբ
Դիմանկար
Ծնվել է1856[1]
ԾննդավայրՕրոմիա, Եթովպիա[1]
Մահացել էհունիսի 21, 1931(1931-06-21)
Մահվան վայրNekemte, Misraq Welega Zone, Օրոմիա, Եթովպիա
Քաղաքացիություն Եթովպիա[1]
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունմիսիոներ, աստվածաշնչի թարգմանիչ, գրող և ուսուցիչ

Օնեսիմոս Նեսիբ (օրոմո՝ Onesimoos Nasiib) (1856[1], Օրոմիա, Եթովպիա[1] - հունիսի 21, 1931(1931-06-21), Nekemte, Misraq Welega Zone, Օրոմիա, Եթովպիա), օրոմո ժողովրդի ներկայացուցիչ, ով դարձել է լյութերական և Աստվածաշունչը թարգմանել է օրոմո լեզվով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնեսիմոս Նեսիբը ծնվել է Օրոմիյա շրջանում։ Սկզբում ծնողերը տղային անվանեցին Հիկա (հետագայում նա վերցրեց անունը ի պատիվ 70 Օնիսիմի քարոզիչների պատվին)։

4 տարեկան հասակում կորցրել է հորը, իսկ 1869 թվականին առևանգվել է ստրկավաճառների կողմից։ Նեսիբը անցել է ութ տերերի ձեռքի տակով, քանի դեռ Մասսաուայում չազատագրվեց Վերներ Մունցինգերի կողմից։ Այնուհետև պատանին ուղարկվել է ուսուցման Իմկուլլուի շվեդական ավետարանական առաքելությունում[2]։ 1872 թվականի մարտի 31-ին, զատկի կիրակի օրը Նեսիբը մկրտվեց։ Դրանից հետո Նեսիբը ուղարկվեց Շվեդիա ուսումը շարունակելու համար, որտեղ անցկացրեց հինգ տարի։ Եթովպիա վերադառնալուց հետո ամուսնացավ Մեհրետ Հայլուի հետ։

Օսենիմոսը նախատեսում էր վերադառնալ իր հայրենի Օրոմիա շրջանը, սակայն Մենելիկ II-ը սահմանափակեց երկրում օտարերկրյա քարոզիչների գործունեությունը։ Այդ ժամանակ Նեսիբը փորձեց գնալ Սուդան, սակայն հիվանդության և մահդիստների ապստամբության պատճառով ստիպված էր վերադառնալ Իմկուլու։ 1886 թվականին նա սկսեց Աստվածաշունչը մայրենի լեզվով թարգմանելու գործը։

1904 թվականին Նեսիբը ի վերջո կարողացավ վերադառնալ Ուոլլեգա (Օրամիա շրջան), որտեղ սկսեց քարոզ կարդալ օրոմո լեզվով։ Քանի որ եթովպիացի քահանաները չէին հասկանում այդ լեզուն, նրանք Նեսիբի գործունեությունը ընդունեցին բացահայտ թշնամությամբ, հայտարարելով, որ նա վատաբանում է Մարիամ Աստվածածնին։ Նրանց մեղադրանքով Օսենիմոսը ստիպված էր ներկայանալ Աբունա Մաթեոսին, ով կարգադրում է աքսորել քարոզչին։ Սակայն այդ որոշումը չեղարկվեց Մենելիկ II-ի կողմից, ով, այնուամենայնիվ, Նեսիբին արգելեց քարոզ կարդալ[3]։

Չնայած Նեսիբի հանրային գործունեությունը, մի քանի տարիների ընթացքում սահմանափակվում էր Նեկեմտե դպրոցում աշխատելով, աքսրովելու սպառնալիքը շարուակում էր կախված մնալ նրա գլխին։ Բայց 1916 թվականին Իյասու V-ը Նեսիբին թույլ տվեց իր հավատքը քրոզել։ Չնայած Իյասուն շուտով գահընկեց եղավ, սակայն նրա հրամանը չչեղարկվեց, այնպես որ Օսենիմոսը շարունակեց քարոզել և Տարածել Աստվածաշնչի իր թարգմանությունները։

Ի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսենիմոս Նեսիբի անունը կրում է Ադիս Աբեբայում Մեկանե Եսուս եկեղեղեցական սեմինարիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. An English translation of Onesimos' letter which contains this account is published by Sven Rubenson, Acta Aethiopica: Internal Rivarlries and Foreign Threats, 1869—1879 (Addis Ababa: University Press, 2000), pp. 206f ISBN 0-7658-0728-9
  3. Prouty, Chris Empress Taytu and Menilek II: Ethiopia 1883–1910. — Trenton: The Red Sea Press, 1986. — С. 300. — ISBN 0-932415-10-5