Օհտու դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օհտու դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա և  Ռուսական կայսրություն
ՏեղագրությունKeila parish? և Harrien County?
Կազմված էOhtu manor house?
Քարտեզ
Քարտեզ

Օհտու դաստակերտ (էստ․՝ Ohtu mõis, գերմ.՝ Ocht), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհտու դաստակերտը հիմնադրվել է 1620 թվականին։ Նրա առաջին սեփականատերը ֆոն Դանենֆելդների (von Dannenfeld) ընտանիքն էր։ 18-րդ դարի սկզբում դաստակերտը պատկանում էր Ռոբերտ Յոհան Վռանգելին (Rötgert Johann Wrangell), իսկ 1720 թվականին այն անցել է Օտտո Վիլհելմ ֆոն Հարպեին (Otto Wilhelm von Harpe)։

1760-ական թթ. Օհտու դաստակերտը գնում է Քրիստոֆ Հենրիխ ֆոն Կուռզելը (Christoph Heinrich von Kursell)։ 1793 թվականին՝ Մայենդորֆների ընտանիքը։ Դաստակերտը վերջիններիս ձեռքում մնում է մինչև 1919 թ-ի պետականացումը։

Քրիստոֆ Հենրիխ ֆոն Կուռսելը կալվածքի կենտրոնում կառուցում է բարրոկկո ոճի երկհարկանի շինություն՝ բարձր տանիքով ու վանդակավոր պատուհաններով։ 19-րդ դարում օժանդակ կառույցների մեծ մասը վերակառուցվում են։

Ձիանոցի ավերակները

1919 թ-ից Օհտու դաստակերտում գործել է դպրոց։ Այն փակվել է 1947 թվականին, որից հետո շենքը մնացել է դատարկ ու ավերվել։ 1990-ական թվականներին կատարվել են վերակառուցման առաջին փորձերը, սակայն այդ ժամանակ վերականգնվում է միայն տանիքը։ Հետագայում դաստակերտը դարձել է մասնավոր սեփականություն և վերակառուցվել է 2002-2004 թվականներին։

Ներկայումս դաստակերտի գլխավոր մասնաշենքից բացի պահպանվել է նաև կառավարչի տունը, ինչպես նաև մառանի ու ձիանոցի ավերակները։ Օժանդակ շինություններից սկզբնական տեսքով պահօանվել է միայն կառավարչի տունը (4.07.2017 ակտավորման տվյալներով գտնվել է վատ վիճակում[1]

Օհտու դաստակերտի գլխավոր մասնաշենքը[2], ինչպես նաև ևս դաստակերտային համալիրի ևս 8 օբյեկտներ ներառվել են Էստոնիայի մշակութային հուշարձանների պետական ռեգիստրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2783 Ohtu mõisa valitsejamaja, 18.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.
  2. «2778 Ohtu mõisa peahoone, 18.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]