Օլիվեր Տոռես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Տոռես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլիվեր Տոռես Մունյոս
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր Նավալմորալ դե լա Մատա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 10
Պատանեկան կարիերա
2008 - 2012 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 36 (1)
2012 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 21 (3)
2014 Իսպանիա  Վիլյառեալ 9 (0)
2014 - 2015 Պորտուգալիա  Պորտու 26 (7)
Ազգային հավաքական
2012 Իսպանիա Իսպանիա (Մ-18) 2 (0)
2012 - 2013 Իսպանիա Իսպանիա (Մ-19) 10 (0)
2013 Իսպանիա Իսպանիա (Մ-20) 7 (0)
2013 - ներկա Իսպանիա Իսպանիա (Մ-21) 18 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 28, 2016

Օլիվեր Տոռես Մունյոս (իսպ.՝ Óliver Torres Muñoz, նոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1][2], Նավալմորալ դե լա Մատա, Կասարես, Էստրեմադուրա, Իսպանիա), իսպանիացի ֆուտբոլիստ, Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան։ Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Տոռեսը Ատլետիկո Մադրիդի երիտասարդական թիմին միացել է 2008 թվականին՝ 13 տարեկան հասակում[3]։ 2012 թվականի ապրիլին ֆուտբոլիստը միացավ ակումբի երկրորդ թիմին, իսկ օգոստոսի 20-ին՝ Լեվանտեի դեմ խաղում, 64-րդ րոպեին փոխարինելով Ադրիան Լոպեսին՝ նա դեբյուտեց հիմնական թիմում[4][5]։

Հունվարի 31-ին Օլիվեր վարձակալվեց Վիլյառեալում[6]։

2014 թվականին վարձակալական իրավունքներով տեղափոխվեց Պորտուում։ Պորտուում առաջին գոլը խփել է Մորեյրենսեի դեմ խաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվերը խաղացել է Իսպանիայի մինչև 18 և 19 տարեկանների պատանեկան հավաքականներում։ 2012 թվականին Իսպանիայի Մ-19 հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19-տարեկանների չեմպիոն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի մինչև 19-տարեկանների չեմպիոն՝ 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Տոռես» հոդվածին։