Օլեգ Աֆանասև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Աֆանասև
ռուս.՝ Олег Львович Афанасьев
Ծնվել էհուլիսի 4, 1937(1937-07-04)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 22, 2020(2020-10-22) (83 տարեկան)
Մասնագիտությունգրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
Ժանրերարձակ
ԱնդամակցությունՌուս գրողների միություն

Օլեգ Լվովիչ Աֆանասև (ռուս.՝ Олег Львович Афанасьев, հուլիսի 4, 1937(1937-07-04)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2020(2020-10-22)), ռուս գրող, արձակագիր, հրապարակախոս։ Ռուս գրողների միության անդամ (1991)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Աֆանասևը ծնվել է 1937 թվականին Դոնի Ռոստովում։ Մանկությունն անցել է նախապատերազմական և պատերազմական տարիների միջով։ Ռմբակոծություններ, պայթեցված շինություններ, էշելոններ, սով, աղքատություն, ցուրտ և ոչնչացում` Հայրենական պատերազմի այս ողբերգական տեսարանները դրոշմվել են նրա հիշողության մեջ և իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել Աֆանասևի բազմաթիվ ստեղծագործություններում։ Ավարտել է ավագ դպրոցը, աշխատել Ռոստովի ձեռնարկություններում որպես խառատ, էլեկտրաեռակցող, շինարար։ Որպես արձակագիր հրապարակվել է 1980 թվականից[3][4]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստենդ» պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է Ռոստիզդատի «Ծաղիկներ բետոնի վրա» կոլեկտիվ հավաքածուում (1980)։ Հետագա տարիներին «Դոն», «Երիտասարդ գվարդիա», «Ավրորա» ամսագրերը տպագրում են Աֆանասևի «Հեռավոր եզերքում», «Փոթորկի միջով» վեպերը, «Բախտավորը» պատմվածքը։ Հրապարակումները ճանաչում են գտնում ոչ միայն ընթերցողների շրջանակում, այլ նաև տեղական և կենտրոնական մամուլում, գրական թերթերում, այլ պարբերականներում։

Աֆանասևը մի քանի պիեսների հեղինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Годы взрастания. - М.: Молодая гвардия, 1987.
  • Праздник по-красногородски. - Ростов-на-Дону, Ростиздат, 1990.
  • Праздник по-красногородски, или Легкая жизнь. - М.: Молодая гвардия, 1991.
  • Тихий Ростов-Дон. - Торонто, Канада, Booklandpress, 2007.
  • Праздник по-красногородски. - Торонто, Канада, Booklandpress, 2009.
  • Под монументом: Пьеса. -Таганрог, Нюанс, 2010.
  • Рождение червя по имени Антон Ященко: Рассказ. -Таганрог, Ню-анс, 2010.
  • Юрка Лютик: Повесть. В 2 кн. - Таганрог, Нюанс, 2010.
  • Афганец: Рассказы. - Таганрог, Нюанс, 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/afanasev-oleg-lvovich.htm
  2. «Афанасьев Олег Львович | Союз pоссийских писателей». rrosrp.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Олегу Львовичу Афанасьеву - 75 | Статьи | Главная | Научный журнал». www.relga.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Централизованная библиотечная система г.Ростова-на-Дону: Афанасьев Олег Львович». donlib.ru (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]