Օգնության ազդանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգնության ազդանշանը

Օգնության ազդանշանը (կամ ընտանեկան բռնության ազդանշանը) մեկ ձեռքի ժեստ է, որը կարող է օգտագործվել անձի կողմից, ուրիշներին զգուշացնելու համար, որ ինքն օգնության կարիք ունի[1]։ Այն ի սկզբանե ստեղծվել է որպես COVID-19 համաճարակի հետ կապված ինքնամեկուսացման միջոցառումների արդյունքում ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի աճի դեմ պայքարի գործիք[2]։

Ազդանշանը կատարվում է ձեռքի բարձրացմամբ, հետո անձը ափի մեջ է դնում իր բութ մատը, այնուհետև ծալում է մյուս մատները[3]։ Նշանը հատուկ նախագծված է որպես ձեռքի մեկ շարունակական շարժում, այլ ոչ թե մեկ դիրքում պահվող նշան, որը հեշտությամբ կարելի է տեսնել։

Օգնության ազդանշանն առաջին անգամ ներկայացվել է Կանադայում 2020 թվականի ապրիլի 14-ին[4]՝ Կանադայի կանանց հիմնադրամի կողմից, իսկ 2020 թվականի ապրիլի 28-ին՝ Միացյալ Նահանգներում կանանց ֆինանսավորման ցանցում (WFN)[5][6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brooke, Bobb (2020 թ․ ապրիլի 28). «"Signal for Help" Is a New Tool for Abuse Victims During the Coronavirus Lockdown and Beyond». Vogue. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  2. Graham-Harrison, Emma; Smith, Helena; Ford, Liz (2020 թ․ մարտի 28). «Lockdowns around the world bring rise in domestic violence». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  3. Nadia, Ebrahim (2020 թ․ ապրիլի 22). «This Secret Signal Could Help Women In Lockdown With Their Abusers». Refinery29. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  4. «Signal for Help Campaign Launches to Help People Experiencing Gender-Based Violence During Home Isolation». McGill. 2020 թ․ ապրիլի 14. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  5. «Self-Isolation Is Fuelling a Rise in Gender-Based Violence». Elle Canada. 2020 թ․ ապրիլի 14. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  6. Alexandra, Jardine (2020 թ․ մայիսի 4). «This simple hand signal sends an alert about domestic abuse during the coronavirus crisis». AdAge. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  7. Midori, Aoki (2020 թ․ ապրիլի 20). «『家にとどまって』 ~その家が安全ではなかったら?~». NHK. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  8. «Signal for Help». The Canadian Women's Foundation. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  9. «Signal for Help». Women's Funding Network. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.