Օգնեն Կուզմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգնեն Կուզմիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Սերբիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 16, 1990(1990-05-16) (33 տարեկան)
Ծննդավայր՝Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա
Ակումբ՝Հովենտուտ Բադալոնա, KK Čelik?, Korihait?, Մալագա, Գոլդեն սթեյթ Ուորիորս, OKK Borac?, Korikobrat?, CB Axarquía?, Սանտա Կրուզ Ուորիորս, Panathinaikos B.C.?, Ցրվենա Զվեզդա ԲԱ, Ռեալ Մադրիդ ԲԱ, Ցրվենա Զվեզդա ԲԱ և KK FMP?
216 սանտիմետր
Քաշ՝105 կիլոգրամ

Օգնեն Կուզմիչ (սերբ.՝ Огњен Кузмић, մայիսի 16, 1990(1990-05-16), Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղում է կենտրոնական դիրքում։ Հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» բասկետբոլային ակումբում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզմիչn սկսել է իր մասնագիտական գործունեությունը բոսնիական «Բորաց Բանյա Լուկա» ակումբում, կես տարուց տեղափոխվել է ֆիննական «Կորիխեյտ» ակումբ։ 2010 թվականին նա վերադարձել է Բոսնիա և հանդես եկավ «Չելիկ Զենիցա» ակումբում։

2011 թվականին պայմանագիր է կնքել իսպանական «Ունիկախա Մալագա» ակումբի հետ, սակայն 2011/12 թվականի մրցաշրջանն անցկացրել է «Կլինիկաս Ռինկոն Բենահավիս» թիմում։ Հիմնական կազմում Կուզեմիչը միայն 2 խաղ է խաղացել։ 2012 թվականին «Մալագա» ակումբը վարձակալությամբ տվել է նրան «FIATC Հովենտուտ» ակումբին[1]։

2012 թվականի NBA դրաֆթում Կուզմիչը երկրորդ փուլում ընդհանուր 52 համարով ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորրիորզ» ակումբի կողմից։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել ակումբի հետ[2]։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում իր առաջին երկու մրցաշրջաննեըր նա հաճախ անցկացրել է «Սանտա Կրուզ Ուորրիորզ» ֆարմ ակումբում, որը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լիգայից էր[3][4]։ Խաղալով «Սանտա Կրուզ» ակումբում՝ Կուզմիչը ընդգրկվել է Դ-Լիգայի պաշտպանության երրորդ թիմում[5], իսկ 2015 թվականի ապրիլի 26-ին թիմի հոտ նվաճել է չեմպիոնական տիտղոս[6]։

2015 թվականի հուլիսի 27-ին երկու տարով պայմանագիր է կնքել հունական «Պանատինաիկոս» թիմի հետ[7]։ 2016 թվականի ապրիլի 21-ին Կուզմիչը լքել է «Պանատինաիկոս» ակումբը[8]։

2016 թվականի հուլիսի 19-ին Կուզմիչը երեք տարով պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Badalona adds size with Ognjen Kuzmic
  2. Warriors Sign 2012 Second Round Pick Ognjen Kuzmic to Contract
  3. 2013-14 NBA Assignments
  4. «2014-15 NBA Assignments». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  5. «NBA Development League Announces 2014-15 All-League Teams». NBA.com. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Title Wave: Santa Cruz Wins NBA D-League Championship». NBA.com. 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  7. «Panathinaikos inks center Kuzmic to two-year deal». Euroleague.net. 2015 թ․ հուլիսի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  8. «Kuzmic and Pavlovic replaced and released». Eurohoops.net. 2016 թ․ ապրիլի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Novi centar Crvene zvezde - Ognjen Kuzmić!». kkcrvenazvezda.rs (Serbian). 2016 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]