Քրիստոփոր Աուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոփոր Աուե
սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1884 - ոչ վաղ քան 1956
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան

Քրիստոփոր Աուե (ռուս.՝ Христофо́р Алекса́ндрович Ауэ, սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1884 - ոչ վաղ քան 1956), 3-րդ հրաձգային գնդի լեյբ-գվարդիայի գնդապետ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է 1-ին կադետական կորպուսը, (1902) և Պավլովյան ռազմական ուսումնարանը (1904), պոդպորուչիկի կոչումով ծառայության անցել Հրաձգային գնդի լեյբ-գվարդիայում[1]։

Առաջին համաշխարհային պատերազմին շտաբս-կապիտան Աուեն մասնակցել է 3-րդ հրաձգային գնդի լեյբ գվարդիայի կազմում, պարգևատրվել Գեորգիևյան զենքով և Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ Պատերազմի վերջում եղել է 3-րդ հրաձգային գնդի լեյբ-գվարդիայի գնդապետ։ Վտարանդիության մեջ էր Ավստրալիայում, եղել է գնդի միավորման անդամ, համագործակցել «Ռազմական եղելություն» ամսագրի հետ։ Մահացել է 1956 թվականից հետո Սիդնեյում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «քաջության համար» մակագրությամբ (22.11.1914)
  • Գեորգևյան զենք (3.01.1915)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (12.02.1915)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (3.03.1915)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (8.04.1915)
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (30.04.1915)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (29.05.1915)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ауэ Христофор Александрович». medalirus.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глиндский В. П. Боевая летопись Лейб-гвардии 3-го стрелкового Его Величества полка. — Париж, 1935.
  • Клепов М. Ю. Офицеры — Георгиевские кавалеры Первой мировой войны. — М.: «Минувшее», 2015.