Քրիստիանիա ազատ քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստիանիա, հայտնի նաև Քրիստիանիա ազատ քաղաք անվամբ (դանիերեն՝ Fristaden Christiania), ինքն իրեն անկախ հռչակած ինքնավար թաղամաս է՝ մոտ 850 բնակչությամբ, զբաղեցնում է 34 հեկտար տարածք Դանիայի մայարաքաղաք Կոպենհագենի Քրիստիանհավն ավանում։ Կոպենհագենի քաղաքային իշխանությունները Քրիստիանիան համարում են մեծ համայնք, բայց տարածքը յուրահատուկ կարգավիճակ ունի, որը կարգավորվում է հատուկ՝ 1989թ. ընդունված Քրիստիանիայի օրենքով։