Քուքու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուքու
Ենթատեսակսննդամթերք և կերակուր
Առաջացման երկիր Իրան և  Ադրբեջան
Հիմնականձու և կանաչի
 Kuku (food) Վիքիպահեստում

Քուքու (պարս.՝ کوکو), իրանական խոհանոցի՝ ձվի հիմքով և հաճախ բուսական ուտեստ, որ պատրաստվում է հարած ձվի մեջ տարբեր բաղադրիչների ավելացմամբ։ Այն նման է իտալական խոհանոցի ֆրիտատային, ֆրանսիական կիշեին, կամ սովորական, բացերես օմլետին, թեև այն ավելի քիչ ձու է պարունակում, քան ֆրիտատան և ավելի կարճ ժամանակում է եփվում՝ մարմանդ կրակի վրա՝ նախքան շրջելը[1], կամ թեթև խորովելը[2]։ Այն մատուցվում է տաք կամ սառը՝ որպես նախուտեստ, լրացնող կամ հիմնական ուտեստ, ուղեկցվելով հացով, յոգուրտով կամ աղցանով[3][4]։ Կուկուն հիշատակվել է Իրանի թե՛ Սեֆյան և թե՛ Ղաջարիների դինաստիաների խոհարարական գրքերում[5]։ Ղաջարական փաստաթղթերն այն ներկայացնում են որպես լրացնող ուտեստ[6]։ Բանջարաբույսերով քուքուն՝ (kuku sabzi), որն ամենատարածված տեսակն է[4] ավանդաբար մատուցվում է իրանական նոր տարուն՝ Նովրուզին[6][7], խորհրդանշելով թարմ սկիզբը[8] և նաև Զատիկին՝ որը տոնում են Իրանի հայերն ու վրացիները[9]։

Պատրաստման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբզի քուքու կաթսայում

Քուքուն ավանդաբար պատրաստում են թույլ կրակի վրա բաղադրիչները յուղի մեջ տապակելով, ապա փակ ամանով շոգեխաշելով[10]։ Ներկայումս քուքուն պատրաստում են նաև թխելով։ Ուտեստին լրացուցիչ հաստություն հաղորդելու համար խմորիչ են ավելացնում[4]։ Վերջնական արդյունքը տորթանման ձվածեղ է, որ սովորաբար մատուցվում է հացով, բայց Իրանի հյուսիսային Գիլան նահանգում, որտեղ բրինձը սովորաբար գերադասում են հացից, քուքուն մատուցվում է բրնձով[4]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուքու պատրաստում են զանազան բաղադրիչներով՝ զանազան եղանակներով[11]՝ ներառյալ բանջարաբույսերով (kuku sabzi), կարտոֆիլով (kuku sibzamini), սմբուկով (kuku-ye bādenjān, vereqā), ձկնկիթով (ašbal kuku), և յոգուրտով (kuku-ye māst).[12][13]:

Բանջարաբույսերով քուքու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջարաբույսերով քուքուն կամ պարսկերեն kuku sabzi, քուքույի ամենատարածված տեսակն է[4]։ Այն պատրաստվում է ձվից և բանջարաբույսերից, ինչպիսիք են պրասը և մաղադանոսը։ Որպես բաղադրիչ օգտագործվում է նաև սխտորը, որը հատկապես հայտնի է Իրանի հյուսիսային շրջաններում[14]։

Կարտոֆիլով քուքու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտոֆիլով քուքուն, պարսկերեն kuku sibzamini[15], որը որը գրեթե նույնական է իսպանական տորտիլյային[6], պատրաստվում է ձվով, կարտոֆիլով և այլ բաղադրիչներով։

Սմբուկով քուքու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբուկով քուքուն[16], պարսկերեն kuku-ye bādenjān և Գիլան նահանգի լեզվով vereqā[4], պատրաստվում է տրորած սմբուկով և ձվով, մաղադանոսի, ընկույզի և ծորենու հավելմամբ[17][18]

Ձկնկիթով քուքու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնկիթով քուքուն, պարսկերեն ašbal kuku կամ Գիլանի լեզվով ašbol kuku[4], Գիլան նահանգում շատ տարածված քուքույի տարատեսակ է, որը պատրաստվում է ձկնկիթով[19]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brown, Sarah (1984). Vegetarian Cookbook. HarperCollins. էջ 127. ISBN 0-7225-2694-6.
  2. Riley, Gillian (2007 թ․ նոյեմբերի 1). «Eggs». The Oxford Companion to Italian Food. Oxford University Press. էջ 168.
  3. Batmanglij, Najmieh (2007 թ․ հոկտեմբերի 24). A Taste of Persia: An Introduction to Persian Cooking. I.B. Tauris. էջ 49.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Bromberger, Christian. «Gilān xxi. Cooking». Encyclopædia Iranica (online ed.). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  5. Aʿlam, Hūšang (2011 թ․ հոկտեմբերի 31). «Coriander». Encyclopædia Iranica. Vol. VI. էջ 273.
  6. 6,0 6,1 6,2 Mahdavi, Shireen (2015). «Qajar dynasty xiv. Qajar Cuisine». Encyclopædia Iranica (online ed.). Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  7. Bazin, Marcel; Bromberger, Christian; Balland, Daniel; Bāzargān, Ṣoḡrā (1989 թ․ դեկտեմբերի 15). «Berenj "rice"». Encyclopædia Iranica. Vol. IV. էջեր 147–163.
  8. «Kuku Sabzi - No Dairy Frittata with Fresh Herbs». Kitchen Starts (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  9. Scattergood, Amy (2017 թ․ ապրիլի 13). «Say 'kuku' three times fast, then make the terrific Persian herb and egg dish for Easter brunch». Los Angeles Times.
  10. Dupree, Nancy Hatch. «Cooking». Encyclopædia Iranica. Vol. VI. էջեր 246–252. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. Ramazani, Nesta (1997). «Persian Souffles (Kookoo)». Persian Cooking: A Table of Exotic Delights. Ibex. էջեր 53–65. ISBN 0936347775.
  12. Ewan, Julia (2007 թ․ հունվարի 24). «Yogurt Kuku». The Washington Post.
  13. Aʿlam, Hūšang (1990 թ․ դեկտեմբերի 15). «Carrot». Encyclopædia Iranica. Vol. V. էջեր 13–17.
  14. Elahi, Etrat (2012 թ․ փետրվարի 2). «Garlic». Encyclopædia Iranica. Vol. X. էջ 315.
  15. Khan, Yasmin (2016). The Saffron Tales: Recipes from the Persian Kitchen. Bloomsbury Publishing. էջ 76. ISBN 1408868741.
  16. Ottolenghi, Yotam (2010 թ․ հունվարի 1). «Yotam Ottolenghi's aubergine kuku recipe». The Guardian.
  17. Ghanoonparvar, M.R. (1982). Persian Cuisine I: Traditional Foods. Lexington, Kentucky: Mazda Publishers.
  18. Aubaile-Sallenave, F.; Elāhī, ʿE. (2011 թ․ օգոստոսի 19). «Bādenjān». Encyclopædia Iranica. Vol. III. էջեր 366–368.
  19. Aʿlam, Hūšang (1990 թ․ դեկտեմբերի 15). «Caviar». Encyclopædia Iranica. Vol. V. էջեր 99–101.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]