Քուն աշխատանքի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվտանգության աշխատակից, որը քնել է աշխատավայրում

Քուն աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ (քուն աշխատանքի ժամանակ), որոշ մասնագիտություններում խստիվ ապօրինի վարքագիծ, որը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում[1]։ Այլ մասնագիտություններում, ինչպիսիք են հրշեջները կամ փրկարարները, հերթափոխի որոշ հատվածում քնելը կարող է լինել վճարովի աշխատանքային ժամերի մի մասը։ Աշխատավայրում քնելը կարող է լինել պատահական կամ դիտավորյալ։

Աշխատանքի ժամանակ քունը կարևոր խնդիր է, այդ իսկ պատճառով այն հաճախ նշվում է ընկերության կանոնակարգի մեջ[2]։ Արտադրողականության անկումը, աշխատողների արտաքին տեսքի վատթարացումը և վտանգավոր իրավիճակի հավանականությունը բացառելու համար կանխվում է աշխատողների հսկողությունը[3]։

Պարբերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավայրում քնի պարբերականությունը փոխվում է՝ կախված օրվա ժամից։ Օրվա ընթացքում աշխատողներն ավելի հակված են կարճատև քնելու, մինչդեռ գիշերային հերթափոխի ժամանակ աշխատողը հաճախ երկար է քնում, երբեմն` դիտավորյալ։

Քնի ազգային հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքում հարցվածների 30%-ը խոստովանել է, որ քնել է աշխատավայրում[4][5]։ Ամերիկացիների ավելի քան 90%-ը երբևէ ունեցել է աշխատանքի խնդիր` քնի պակասի պատճառով։ Յուրաքանչյուր չորրորդ անձ ինչ-ինչ պատճառներով կամայականորեն կրճատել է աշխատանքային օրը, այդ թվում` քնի պակասի պատճառով[6]։

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործատուները մի քանի հեռանկար ունեն աշխատավայրում քնելու վերաբերյալ։ Որոշ ձեռնարկություններ կազմակերպում են, որ իրենց աշխատողները քնեն աշխատանքային օրվա ընթացքում` արտադրողականությունը բարձրացնելու համար[7], իսկ մյուսները ցանկացած հնարավորություն չեզոքացնում են` օգտագործելով բարձր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են` տեսահսկումը։ Այդ կերպ քնած աշխատողներին հեռացնում են պաշտոնից կամ ազատում աշխատանքից։

Որոշ աշխատողներ ընդմիջման ժամանակն օգտագործում են քնելու համար։ Դա կարող է արգելվել կամ թույլատրվել՝ կախված ձեռնարկության քաղաքականությունից։ Որոշ գործատուներ կարող են արգելել ընդմիջման նմանատիպ օգտագործումը տարբեր պատճառներով, ինչպիսիք են քնած աշխատողի ոչ պատշաճ տեսքը, արտակարգ իրավիճակներում աշխատողի կարիքը կամ կանոնակարգերով արգելված լինելը։ Այն աշխատողները, որոնք քնելով աշխատավայրում, կարող են վտանգել մյուսներին, ենթարկվում են ավելի խիստ պատժի։ Օրինակ՝ օդաչուները վտանգում են իրենց արտոնագիրը։

Ռազմական հերթապահը, որը քնել է հերթապահության ժամանակ, կարող է մահապատժի ենթարկվել[8]։ Կորեական պատերազմի ընթացքում զինվորը դատապարտվել է 10 տարվա ծանր աշխատանքի հերթապահության ժամանակ քնելու համար, բայց հետո երդվյալ ատենակալների դատարանն ազատ է արձակել[9]։

Նշանակալից միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերության օդաչուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականի փետրվար՝ հետաքննությունը պարզել է, որ go! ավիաընկերության օդաչուները քուն են մտել Հոնոլուլուից Հիլո թռիչքի ժամանակ, որի արդյունքում ավելացել է 24 կմ[10]։
  • 2009 թվականի փետրվար՝ Colgan Air-ի երկրորդ օդաչուի անբավարար քունը հանգեցրել է ավիավթարի[11]։

Օդային երթևեկության կարգավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականի հոկտեմբեր՝ իտալական օդային երթևեկության չորս կարգավարի հեռացրել են պաշտոնից աշխատանքի ժամանակ քնելու պատճառով[12]։
  • 2011 թվականի մարտ՝ գիշերային հերթափոխով աշխատելիս Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի (անգլ.՝ Ronald Regan Washington National Airport) օդային երթևեկի վերահսկիչը քնել է աշխատավայրում։ Այդ ընթացքում ինքնաթիռներից երկուսը ստիպված էին ինքնուրույն վայրէջք կատարել[13]։ Կարգավարն այս միջադեպը մեկնաբանել է այն հանգամանքով, որ աշխատել է չորրորդ անընդմեջ գիշերային հերթափոխով[14]։ Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել այլ աշխատակիցների հետ։ Դրանից հետո աշխատանքից հեռացվել է թռիչքային ծառայության ղեկավարը, և որոշվել է միաժամանակ հերթապահության նշանակել երկու կարգավարի[15]։

Ոստիկանություն և անվտանգության աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 թվականի դեկտեմբեր՝ Վաշինգտոնից ժամանած մի ոստիկան տուգանվել է $75՝ աշխատանքային ժամին քնելու համար[16]։
  • 2007 թվականի հոկտեմբեր՝ տեսախցիկը ֆիքսել է ատոմակայանի անվտանգության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք քնել էին հերթապահության ժամանակ[17]։
  • 2009 թվականի դեկտեմբեր՝ New York Post-ում հրապարակվել է բանտի պահակի լուսանկարը, որը քնած է բանտարկյալի կողքին։ Լուսանկարն արվել է բջջային հեռախոսի տեսախցիկով՝ մեկ այլ պահակի կողմից։ Երկու անվտանգության աշխատակիցներն էլ պատժվել են իրենց արարքների համար․ քնած աշխատակիցը՝ աշխատելու ընթացքում քնելու համար, իսկ լուսանկարողը՝ բանտի կանոնները խախտելու համար, ըստ որի՝ արգելվում էր բջջային հեռախոսի օգտագործումն աշխատավայրում։ Կալանավորն այդպես էլ անհայտ է մնացել[18]։

Ավտոբուսի վարորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականի մարտ՝ Կոնեկտիկուտում զբոսաշրջային ավտոբուսը խաղատնից վերադառնալիս վթարի է ենթարկվել։ 15 մարդ զոհվել է, իսկ շատերը վիրավորվել են[19]։ Կենդանի մնացածներից մեկը պատմել է, որ վարորդը քնել էր մեծ արագությամբ վարելու ընթացքում[20]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվականի մարտ՝  Peach Bottom ատոմակայանը (Փենսիլվանիա, ԱՄՆ) փակվել է Ատոմային կարգավորող հանձնաժողովի կողմից, երբ աշխատանքի ժամանակ չորս օպերատոր հայտնաբերվել է քնած[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Randall James,Dan Baldwin. «Offenses That Could Result in Termination». Streetwise restaurant management: a comprehensive guide to successfully ... (անգլերեն). Google Книги. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. Effectively managing troublesome … — Google Books
  3. John Randall James,Dan Baldwin. «Hazard of Sleeping». Streetwise restaurant management: a comprehensive guide to successfully (անգլերեն). Google Книги. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. On Hiring: Sleeping on the Job — Chronicle.com
  5. «Survey: One-third of workers catching zzz's on job - CNN.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 5-ին.
  6. «Tempur-Pedic 2009 Wellness Survey». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  7. Psychology Today: Sleeping on the Job(չաշխատող հղում)
  8. See «10 U.S.C §913». Cornell University Law School, Legal Information Institute. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  9. «Soldier Freed on Charge of Sleeping On Duty in Korea». Rome News-Tribune (English). Fort Meade, MD. January 16, 193. էջ 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. FAA wants to know if go! pilots fell asleep
  11. «Passengers of Continental Flight 3407 had sleep-deprived pilot, underpaid co-pilot». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  12. «Italian air traffic controllers suspended for sleeping on duty: Luton Airport News Stories». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  13. «NTSB: Air traffic controller fell asleep, leaving planes on their own». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  14. «В США уволили уснувшего на работе авиадиспетчера» (ռուսերեն). baltinfo.ru. 25 марта 2011, 8:24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  15. «Air traffic chief resigns after series of lapses». CBS NEWS (Englisg). USA. 2011 թ․ ապրիլի 14. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  16. «Policeman Fined $75 for Sleeping While on Duty». 1947 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  17. «The Raw Story | Video shows nuclear plant guards sleeping on the job». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  18. «Photo Catches N.Y. Prison Guard Sleeping on Job in Front of Inmate». Fox News (English). New York: AP. 2009 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «14 dead in NYC tour bus accident». CT Post (English). New York. 2011 թ․ ապրիլի 12. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  20. «Lawyer: NYC bus driver sober, awake before crash». CT Post. 2011 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  21. «SLEEPING ON THE JOB LEADS TO SHUTDOWN OF REACTOR». New York Times (English). AP. 1987 թ․ ապրիլի 1. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)