Քուինսբորո կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուինսբորո կամուրջի մուտքը և Ռուզվելտ կղզի տանող ճոպանուղին:

Քուինսբորո (անգլ.՝ Queensboro Bridge), կամ 59-րդ փողոցի կամուրջ (անգլ.՝ 59th Street Bridge) բարձակային կառուցվածքով կամուրջ, որ անցնում է Նյու Յորքի Արևելյան գետի վրայով։ Անցնելով Ռուզվելտ կղզու վրայով, կապում է Լոնգ Այլենդ Սիթի շրջանը Մենհեթենի հետ։ Քուինսբորո կամուրջը համարվում է ամենահյուսիսայինը այն բոլոր չորսի մեջ, որոնք անցնում են Արևելյան գետի վրայով։ Նրան անվանում են նաև 59-րդ փողոցի կամուրջ, քանի որ այն կապում է 59-րդ և 60-րդ փողոցները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան կամրջից

Կամուրջի կառուցման մասին լուրջ պլանները, թե կամուրջը պիտի կապի Մենհեթեն և Լոնգ Այլենդ Սիթի շրջանները, առաջին անգամ հայտնվեցին 1838 թվականին։ Կառուցման ֆինանսվորման համար առաջին փորձը կատարվեց 1867 թվականին, բայց նրանց ջանքերը ապարդյուն էին, քանի որ 1890-ականներին ընկերությունը սննկացավ։ 1903 թվականին սկսեցին նախագծել կամուրջներ՝ Գուստավ Լինդենտալի գլխավորությամբ (1902 թվականին նա ընտրվել էր գլխավեր վարչության պետ), համագործակցելով Ուիլյամսբուրգ կամուրջի նախագծղների՝ Լեֆֆերտ Լ. Բակի և Հենրի Հորնբոստելի հետ։

Շուտով սկսվեց շինարարությունը, որը տևեց մինչև 1909 թվականը՝ աշխատողների վրդովմունքի պատճառով (նույնիսկ փորձ է կատարվել պայթեցնել մի կամրջամաս)։ Կամուրջը բացվեց 1909 թվականի մարտի 30-ին[1]։ Այն խլել է 18 մլն դոլար և 50 մարդկային կյանք։ Հունիսի 12-ին տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողությունը[2]։ Այն ժամանակ կամուրջը կորվում էր «Կամուրջ՝ անցնող Բլեքուել կղզու վրայով», իսկ հետագայում կղզին վերանվանվեց Ռուզվելտ[3]։ 1930-1955 թվականների ընթացքում կար Բարեկեցության կղզի (այդպես էր կոչվում կղզին) թեք վերելքող լարավոր երթուղի՝ ավտոմեքենաների և ուղևորների համար։ Դա վերացվել է 1970 թվականին[4]։ Մենհեթենի և Ռուզվելտ կղզու միջև հեռավորությունը ամենաերկարն էր Հյուսիսային Ամերիկայում, մինչև որ այդ ռեկորդը 1917 թվականին չգերազանցեց Կվեբեկի կամուրջը։ Կամուրջի հարյուրամյակին այն գրանցվեց ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային ցուցակում։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուինսբորո կամուրջը կրկնակի բարձակ ունեցող կամուրջ է, քանի որ ունի երկու բարձակով կամրջամաս՝ Ռուզվելտ կղզու ամեն կողքին մեկ կամրջամաս։ Կամուրջը միջանկյալ հենարան չունի, այդ պատճառով բարձակը ամեն կողմից հասնում է մինչև կամուրջի կեսը։ Նրա հինգ կամրջամասերի երկարությունները հետևյալներն են.

  • Մենհեթենից կղզի - 360 մետր (1182 ֆունտ)
  • Կղզու վերևում - 192 մետր (630 ֆունտ)
  • Կղզուց մինչև Քուինս - 300 մետր (984 ֆունտ)
  • Կողմնային կամրջամասի երկարություն - 143 և 140 մետր (469 և 459 ֆունտ)
  • Ամրացումներ միջև ամբողջական երկարություն - 1135 մետր (3724 ֆունտ)
  • Ամբողջական երկարություն, ներառյալ մուտքերը - 2270 մետր (7449 ֆունտ)

Մենհեթենի և Ռուզվելտ կղզու միջև երկարությունը ամենաերկարն էր Հյուսիսային Ամերիկայում, մինչև որ այդ ռեկորդը 1917 թվականին[5] չգերազանցեց Կվեբեկի կամուրջը։ Կամուրջն ունի երկու մակարդակ։ Սկզբնային վերին մակարդակը պարունակում է երկու հետիոտնային նշագիծ և երկու ցամաքային երթուղի, իսկ ներքինը՝ չորս երթևեկության գոտի։ Մեքենաներից կամուրջն անցնելու համար գումար չի գանձվում։

Կամուրջը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիմնարար վերանորոգումը սկսվել է 1987 թվականին և մինչև հիմա շարունակվում է։ Վերանորոգման համար արդեն օգտագործվել է ավելի քան 300 մլն դոլար։ Վերևում կամուրջը ունի չորս երթևեկության գոտի։ Ներքին մակարդակը ունի վեց գոտի. ներսի չորսը՝ ավտոմոբիլների համար է, արտաքին երկուսը՝ ավտոմոբիլների կամ հետիոտների ու հեծանիվների համար։ 2000 թվականի[6] սեպտեմբերին հյուսիսային արտաքին խճուղին վերաառուցվել էր հետիոտների և հեծանիվների համար։ 2009 թվականի մարտին Նյու Յորքի կամուրջների հանձնաժողովը հովանավորեց միջոցառում՝ նվիրված կամուրջի 100-ամյա գործունեությանը[7]։

Կամուրջով անցնում է Նյու Յորքի ամենամյա մարաթոնի երթուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Queensboro Bridge Opens to Traffic». The New York Times. 1909 թ․ մարտի 31. էջ 2. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  2. «300,000 See Queens Linked to Old City». The New York Times. 1909 թ․ հունիսի 13. էջ 1. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  3. Barron, James (2009 թ․ մարտի 29). «To Fans, Queensboro Bridge Is a Steel Swan, Not an 'Ugly Duckling'». The New York Times. էջ A22. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  4. «Transportation». Roosevelt Island Operating Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Queensboro Bridge». ASCE Metropolitan Section. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  6. «Queensboro Bridge Rehabilitation Program». New York City Department of Transportation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  7. «Queensboro Bridge Centennial Celebration Events and Exhibits». NYC Bridge Centennial Commission. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.