Քննարկում:BAFTA

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենում ԲԱՖՏԱ տարբերակը ոչ այնքան շատ, բայց գործածական է, ինչո՞ւ ենք օգտագործում օտար անվանումը։ --vacio 07:56, 16 Հուլիսի 2012 (UTC)[reply]

որպես հոդված ստեղծող ասեմ, որ այդքան էլ համաձայն չեմ: Որովհետև BAFTA-ն զուտ անվանում չէ, այլ հապավում, այսինք ասենք Օսկար կամ Ոսկե Գլոբուս չի, որ թարգմանենք կամ գրենք հայատառ, ես հայերեն տարբերակից վերահղում եմ կատարել BAFTA-ին, այդպես ավելի լավ է: Ու չնայած այդքան էլ կարևոր չի բայց այստեղ էլ կարելի է նայել: Ոչ թե հայերենին դեմ է գրածներս, այլ պարզապես կիսաանիմաստ հայերեն է դառնում ԲԱՖՏԱ (ԲԱՖԹԱ) օգտագործել: Մյուս լեզուներով վիքիներում էլ է գրված BAFTA: Ինչևէ, սպասում եմ նոր արձագանքների: -ERJANIK քննարկում: 08:22, 16 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Որպես այդպիսին հապավումը չտառադարձելու կանոն չկա։ Նույն օրինակով մենք ունենք ՆԱՍԱ, ՆԱՏՕ, ՅՈՒՆԵՍԿՕ և այն։ Ին՞չն է BAFTA-ի գործածումը ավելի նպատակահարմար դարձնում։ --vacio 08:44, 16 Հուլիսի 2012 (UTC)[reply]
համաձայն եմ բերածդ օրինակների հետ, պարզապես մի բան: Թվարկածդ օրինակները, Վաչագան ջան, շաաաաաաատ ավելի գործածվող բառեր են, դրանք կան գրքերում, տպագիր մամուլում և այլն: Իսկ BAFTA-ն այն դեպքերից է, երբ շաաատ հայտնի անվանում չի, մամուլում մեծամասամբ գրվում է անգլատառ, ու հայերեն տառերով կիրառելուց հետո, էլ ավելի դժվար հասկանալի ու ճանաչելի կդառնա: Սա իհարկե իմ կիրառական կարծիքն է, առանց օրենքների ու կանոնների: -ERJANIK քննարկում: 08:58, 16 Հուլիսի 2012 (UTC)[reply]
Հմմ.. համաձայն եմ, որ այն BAFTA-ն հայերեն կայքերում ավելի շատ է հանդիպում, քան ԲԱՖՏԱ-ն։ Սակայն դա որոշ դեպքերում վերաբերում է նաև իմ բերած օրինակներին։ Օրինակ. կարծես ըստ Գուգլի ՆԱՍԱ-ն ավելի քիչ է հանդիպում, քան NASA-ն։
Նույն այդ կայքերի մեծ մասում գրում է Wikipedia, ոչ թե Վիքիպեդիա. նույնիսկ անձնանուններն են երբեմն օտար լեզվով գրում։ Հիմա հարցն այն է, թե ինչպես մենք համացանցային կայքերը կարող ենք հիմք ընդունել։ Եթե կուրորեն հետևենք դրանք, ապա գրեթե բոլոր օտար հատուկ անունները, այդ թվում անձնանունները օտար լեզվով պետք է գրենք։ Այդ դեպքում օրինակ Հայերեն Վիքիպեդիա անունով հոդվածի փոխարեն կունենանք Հայերեն Wikipedia...
Ինքս կարծում եմ, որ գուցե ավելի լավ է այսպիսի սկզբունք ընդունելը. եթե օտար անվանումը զգալի չափով գործածական է հայերեն տառադարձությամբ, ուրեմն վերջինիս գործածումը Վիքիպեդիայում նախընտրելի է։ Ինչ վերաբերում է ճանաչելի չլինելուն, ապա դա իմ կարծիքով ավելի շատ պայմանավորված է սովոր չլինելով և ինչ-որ չափով նաև (ինքնա)ներշնչանքով։ Եթե օրինակ, ես միշտ տեսել եմ միայն sandwich, ապա կասկած չկա, որ առաջին անգամ Սենդվիչ տեսնելիս, այն ինձ խորթ կթվա, մանավանդ, եթե ինձ ներշնչել են, որ սխալ է «sandwich»-ը հայերեն գրելը։ --vacio 09:39, 16 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Համաձայն եմ, այն բանի հետ, որ եթե օտար անվանումը զգալի չափով գործածական է հայերեն տառադարձությամբ, ուրեմն վերջինիս գործածումը Վիքիպեդիայում նախընտրելի է: Ինքս էլ կողմնակից չեմ, եթե շատ է օգտագործվում, ապա ճիշտ է կիսասկզբունքին: -ERJANIK քննարկում: 09:59, 16 Հուլիսի 2012 (UTC)[reply]