Քննարկում:Օֆելյա Համբարձումյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովուրդ ջան, հնարավո՞ր է 1959 թվականին ՀՀ ժողովրդական արտիստուհի դառնալ: Նույնը կա նաև ՀՀՀ-ում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:55, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան, կարծում եմ, որ ինչ-որ բան այնուամենայնիվ այն չէ։ ՀՀ գոյություն չուներ էդ ժամանակ, և հետևաբար, չէր կարող գոյություն ունենալ ՀՀ ժողովդրական արտիստ կոչումը։ Հաստատ վրիպակ է, և պետք է ուղղել մեր մոտ։ --Ջեօ 09:31, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ջեո ջան, նույնն է նաև AV Production-ում :/: Նույն թվականին անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներում ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում: Կարեն ջան, ի՞նչ կասես--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:08, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով բոլորի մոտ նույն աղբյուրն է։ --Ջեօ 10:13, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Աներկբա է, որ «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը կիրառելի է բացառապես այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել այդ եզրույթին օրինական ուժ տալու պահից, այն է՝ 1990թ. օգոստոսի 24-ին «Հայկական ԽՍՀ վերանվանման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո։ Իսկ 1920թ. նոյեմբերի 29-ից մինչև 1990թ. օգոստոսի 23-ը ներառյալ կիրառելի է բացառապես «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» անվանումը։ Նույն կերպ՝ այն ամենի նկատմաբ, ինչ տեղի է ունեցել 1918թ. մայիսի 28-ից 1920թ. նոյեմբերի 28-ը ներառյալ, կիրառելի է «Դեմոկրատական Հայաստանի Հանրապետություն» (այլ ոչ Հայաստանի Հանրապետություն) եզրույթը։ Պատվավոր կոչումների մասով՝ դրանք ներդրվել են աստիճանաբար՝ 1936թ. սեպտեմբերից սկսյալ, ուստի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դրանք ստացել են 1936թ. սեպտեմբերից մինչև 1990թ. օգոստոսի 23-ը ներառյալ, ստացել են ՀԽՍՀ պատվավոր կոչումներ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 10:34, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ի դեպ, եթե հնարավոր է, կարո՞ղ ենք այն կաղապարներում, որտեղ ներկայացված են այնպիսի պաշտոնատար անձինք, որպիսիք կային նաև Դեմոկրատական Հայաստանի Հանրապետությունում, ավտոմատ կերպով «Հայաստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Դեմոկրատական Հայաստանի Հանրապետություն» բառերով։ Կարեն Վարդանյան (քննարկում) 12:26, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]