Քննարկում:Քիմ Քարդաշյան
Այս էջի վերնագիրը քննարկվել է Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ էջում: Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ/Արխիվ/Վիքիպեդիա:Անվանափոխման_ենթակա_հոդվածներ/Արխիվ/2011-2012#Քիմ Քարտաշյան |
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Հայկական անունների անգլերեն տառադարձության մասին[խմբագրել կոդը]
Հայերեն տառերից որոշները արևելահայերենում և արևմտահայերենում տարբեր ձև են արտասանվում, իսկ անգլերեն տառադարձնելիս՝ քանի որ այն ըստ հնչյունային տառադարձության է ընթանում, տարբեր գրելաձևեր են ստացվում նույն հայկական անվանման համար։ Օրինակ Գրիգոր անվանման համար անգլերենում գոյություն ունի թե Grigor և թե Krikor գրելաձևերը, կապված դրանից, որ արևմտահայերենից են տառադարձվել թե արևելահայերենից։ Դա չի նշանակում հետ հայերեն տառադարձնելիս պետք է մեկը Քրիքոր գրել, մյուսը Գրիգոր։ Հետևյալ աղյուսակում են գտնվում տարբեր հայերեն տառեր և նրանց տառադարձությունը անգլերենի՝ թե՛ արևելահայերենից և թե՛ արևմտահայերենից։ Հուսով եմ այն կօգնի հետագա «հետ» տառադարձության ժամանակ։
Հայերեն տառ | Արևելահայերենից տառադարձնելիս | Արևմտահայերենից տառադարձնելիս | Օրինակ |
---|---|---|---|
տ | t | d | Տիգրան տառադարձվում է Tigran, Dikran |
պ | p | b | Պալյան կամ Պալեան տառադարձվում է Palyan, Balian |
կ | k | g | Սարկավակ կամ Սարկաւակ տառադարձվում է Sarkavak, Sargavag |
դ | d (երբեմն էլ t, հատկապես պարսկահայերի մոտ) | t | Վարդգես տառադարձվում է Vardges, Vartkes |
գ | g (երբեմն էլ k, հատկապես պարսկահայերի մոտ) | k | Գևորգ տառադարձվում է Gevorg, Kevork |
բ | b | p | Բաբգեն տառադարձվում է Babgen, Papken |
Այսպիսով, օրինակ Kevorkian անունը հետ տառադարձնելիս անհեթեթություն է գրել Քևորքյան կամ Kardashian անունը հետ տառադարձնելիս գրել Քարդաշյան․ նրանց սկզբնական ձևերը (նախքան անգլերեն տառադարձնել) հենց Գևորգյան և Քարտաշյան են եղել (մարդու նախնիները քար են տաշել)։ Դա նույնն է, որ Jones ազգանունով ամերիկացին որոշ ժամանակ Հայաստան ապրի ու անունը տառադարձնի՝ Ջոնզ, հետո հետ տառադարձնի Jonz․ լրիվ անհեթեթ է ստացվում։ Կամ Smith անունովը անունը հայերեն դարձնի որպես Սմիթ, հետո հետ տառադարձնի որպես Smit։ Երբ հոդվածների անվանման քաղաքականության էջ ունենանք, կարելի է սա ևս ընդգրկել, որպեսզի հեշտացվեն հետագա «հետ» տառադարձության խնդիրները։ Chaojoker 20:32, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]
- Նախ այսպիսի կանոն գոյություն չունի, իսկ եթե նույնիսկ գույություն ունենար, դա այս դեպքի վրա չի տարածվում, քանի որ որևէ անձի ազգանվան ծագման բացահայտումը և դրա հիման վրա հոդվածի վերանվանումը Վիկիպեդիայի նպատակը չէ (Wikipedia is not a publisher of original thought):--David1992 (talk) 08:05, 22 Մարտի 2012 (UTC)[reply]
- Դավիդ, դու այսքան ժամանակում չես հասկացել, որ այստեղ քննարկում ենք, ոչ թե պատահական սկբունքով առանց նախորդ գրածները կարդալու ու հասկանալու, անհիմն ուլտիմատիվ պնդումներ շարում։ Խիստ խորհուրդ եմ տալիս քեզ հասկանալ, թե ինչ բան է քննարկումը կամ չմաստնակցել դրանցում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:42, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
- Մեծ մասամբ համաձայն եմ Դավիդի հետ, նույնն է, թե Քըրք Քըրքորյանի փոխարեն որոշենք գրել Գևորգ Գևորգյան կամ Ջեյմս Բաղյանի փոխարեն Հակոբ Բաղյան։ Այսինքն լավ է, որ հոդվածում գրենք, թե ինչպիսին է եղել Քարտաշյանի ազգանվան նախնական ձևը բայց մենք լիազոր չենք վերականգնել այն։ Քաոջոքերի փաստարկները ճիշտն են սակայն դրանք կիրառելի են միայն խիստ որոշակի դեպքերում և այն էլ, եթե տվյալ անունը դեռ հայերեն տառադարձված չէ։--vacio 10:22, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
- Ըստ ձեզ, պետք է գրենք Բողոսյան, ոչ թե Պողոսյան։ Բեդրոս ոչ թե Պետրոս։ Ախր պարզ բացատրվել է, քանի անգամ։ Եթե կարդծում եք որ օրինակ Boghosian–ը, պետք է գրենք Բողոսյան, տեսեք ինչպես է այստեղ սա գրված՝ Boghosian Gardens Պողոսյան պարտեսներ։ Նույն բանը կտեսնեք ցանկցած այլ գրագետ տեղ, որտեղ կա անգլերեն տարադարձումը և հայերեն տարբերակ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:42, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
- Եվ հետաքրքության համար տեսեք, թե քանի անձ կգտենք «Քարտաշյան» կամ «Քարտաշեան» ազգանունով, իսկ քանի հոգի «Քարդաշյան» գրությամբ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:46, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
Սա միայն քո մոտեցումն է տվյալ հարցին, որը ոչ մի կապ չունի Վիկիպեդիայի կանոնների հետ: Իսկ Վիկիպեդիայի կանոնների համաձայն պետք է օգտագործել ամենատարածված անվանումը, անկախ ամեն ինչից:--David1992 (talk) 22:06, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
- Դավիդ, Վիքիփեդիայի գլխավոր կանոնը, դա առողջ բանականությունից օգտվելն է։ Այն որ Գուգլում ավելի շատ հանդիպում է «2+2=5» քան «2+2=4» (իրոք այդպես է), չի նշանակում որ մենք պետք է այստեղ գրենք որ 2+2=5։ Այդպես էլ, եթե գիտենք որ ԶԼՄ–ներում տարածված է սխալ անունը, չի նշանակում որ մենք պետք է իմանալով որ սխալ է, այդպես գրենք մեր մոտ։ Հատկապես ներկայիս հայերեն ԶԼՄ–ների մակարդակը հաշվի առնելով։ Ու դե աղբյուրների ու տրված աղյուսակի տակ գրել որ սա «միայն քո մոտեցումն է», ծիծաղելի է և հենց այն է, ինչի մասին ես գրել էի վերևը։ Քննարկումը պարտադիր նախատեսում է երկխոսություն, իսկ երկխոսություն այդքան էլ չի ստացվում քո հետ։ Ու դե գոնե կանները ինձ սովորացնելուց, խորքից գրի, լա՞վ :) --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:39, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
- Այստեղ ուղղակի խնդիրը հետևյալն է և դա կարծում եմ անտեսում են մենք. «Քարդաշյան» ազգանունը արդեն տառադարձված է։ Նման դեպքերում բոլոր Վիքիպեդիաներում օգտագործում են տառադարձված անվանումը՝ անկախ նրանից ճիշտ է արվել, սխալ է արվել, աղավաղված է, թե ոչ։ Նոր տառադարձություն արվում է այն դեպքում միայն, եթե տվյալ լեզվում տվյալ անունը դեռ չի տառադարձել կամ էլ գոյություն ունի տառադարձություն, որը շատ քիչ գործածություն է գտել։ Հակառակ դեպքում Վիքիպեդիան կստանձներ լեզվի մեջ ռեֆորմեր անելու դերակատարություն։ Պատկերացրենք միայն, հայերենում այսօր գործածվող հազարավոր ազգանուններ կան, որոնք ինչ-որ ժամանակ՝ տարբեր պատճառներով, այդ թվում սխալ և կրկնակի տառադարձության պատճառով, փոխոփվել կամ աղավաղվել են։ Օրինակ, ես կարող եմ հիմնավորել, որ Վան Գոգի անվանումը սխալ է տառադարձված և իրականում պետք է լիներ Վան Խոխ, բայց հայերենում արդեն գործածվում է առաջինը, ուրեմն պետք է օգտագործել այլ տարբերակը։ Ճիշտ տառադարձման իմ հիմնավորումները, ես կարող եմ միայն որպես փաստարկ օգտագործել նոր տառադարձության դեպքում։
- Երկորդ կողմը խնդրի. ինձ համոզիչ չի թվում այն տեսակետը, որ «Քիմ Քարդաշյան» անվան գործածությունը հայերենում լեզվաբանական սխալ է և որ դրա մեղավորը հայերեն ԶԼՄ-ներն են։ Միանգամայն նորմալ է, որ տառադարձելիս – չգիտեմ ով է առաջինը դա արել – հիմք են ընդունվել Kardashian ազգանվան անգլոամերիկյան արտասանությունը և ոչ թե դրա ստուգաբանությունը։ Հարցրեք ցանկացած լեզվաբանի, նա կհաստատի, որ դա նորմալ երևույթ է, ավելին՝ տառադարձելիս ավելի շատ հաշվի է առնվում անվան արտասանությունը, քան «ճիշտ», այսինքն՝ ստուգաբանված ձևը։
- Ի դեպ, «Քիմ Քարտաշեան» և «Քարտաշյան» ձևերը հանդիպում են միայն արևմտահայերեն աղբյուրներում։ Եզրակացություն. արևելահայերենում գործածվում է միայն «Քիմ Քարդաշյան» անունը, որի ստուգաբանված ձևը «Քարտաշյանն է»։ --vacio 13:46, 26 Մարտի 2012 (UTC)[reply]