Քննարկում:Տառ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոպիտ սխալներ և հայերեն սխալ շարադրանք[խմբագրել կոդը]

Նյութում առկա են կոպիտ սխալներ և տգիտություններ։ Մասնավորապես, արաբերեն և եբրայերեն գրում են աջից ձախ, այլ ոչ թե ձախից աջ, որն ուղղել եմ։ Տառերի միակ իմաստը նրանց գրանշան լինելն է և երբևէ սիմվոլ չեն կարող լինել, որը ուղղել եմ։ Տառը ոչ թե որևէ այբուբենի, այլ այբուբենի գրանշան է, ուղղել եմ։ Տառին սովորաբար համապատասխում է բանավոր խոսքի հնչյուն, ոչ թե ձայն, որն ուղղել եմ։ Հայերենում խոսքի մասերն ըստ հոգնակի և եզակի թվի չեն համաձայնեցվում, շարադրանքը ուղղել եմ։ Ինչպես նաև բազմաթիվ կետադրական և տառասխալներ, որնք նույնպես ուղղել եմ։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 20։19, 8 Հունիսի 2013 (UTC)

Ուղղել եք, լավ եք արել։ Շնորհակալություն ուշադրության և ակտիվ միջամտության համար։--Bekoքննարկում 20:25, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Իհարկե լավ կլիներ և ես էլ այս տողերը չէի գրի, եթե ուղղումները հետ չշրջեին։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 20:31, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]

Xelgen-ի վերջին փոփոխություններին ավելացրել եմ հայերեն մեծատառ և փոքրատառ Այբը, կատարել որոշ շարահյուսական ուղղումներ, մեծացրել Արաբական և Եբրայական տառերը՝ ընթեռնելի դարձնելու համար։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 23։00, 8 Հունիսի 2013 (UTC)