Քննարկում:Վարդանանք (պատմավեպ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

առաջարկում եմ հոդվածից հանել «Հատվածներ» և «Հատվածներ, որտեղ բարոյախրատական իմաստ կա» հատվածները, քանի որ վիքիպեդիայում ընդունված չէ վեպի մասին հոդվածում վեպից հատվածներ դնել՝ որպես առանձին բաժին։ Բացի այդ, առաջարկում եմ նաև հանել «Եղիշեն Ավարայրի ճակատամարտի մասին» բաժինը, քանի որ այս հոդվածը Դեմիրճյանի վեպի, այլ ոչ թե Ավարայրի ճակատամարտի մասին է, ինչպես նաև՝ «Վեպում առկա հայրենասիրական ոգին» բաժինը՝ սուբյեկտիվ կարծիքի համար, քանի որ խմբագիրը չի տվել որևէ հղում կամ չի նշել, որ ըստ որևէ գրականագետի տրված հատվածները բարոյախրատական են, այլ ներկայացրել է բարոյականությունը որպես ակնհայտ ու բացարձակ մի բան։--Arthur mirzoyan (քննարկում) 15:53, 16 Հունվարի 2016 (UTC)

Համաձայն եմ, Արթուր ջան :-), դեմ կարծիքներ չկան, հանեցի--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:09, 2 Փետրվարի 2016 (UTC)