Քննարկում:Չելսիի ֆուտբոլիստների ցանկ (100 և ավելի խաղեր)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչ է նշանակում ֆորվարդ: Այդպիսի բառ հայերենում չկա: Կա հարձակվող հայերեն բառը, ինչը օգտագործված է հոդվածում, ինչու՞ է մնացել նաև ֆորվարդը: ERJANIK

Հարգելի Երջանիկ, իհարկե հայերենում գործածական է հարձակվողը, սակայն ֆորվարդ բառը դա տերմին է, որ օգտագործվում է գրեթե բոլոր լեզուներում: Եթե խանգարում է կփոխեմ:--Արամ 06:50, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Նոր հիշեցի, ես այդպես էլ չեմ գտել ֆորվարդ տերմինի հայերենը, քանի որ անգլերենում կա` striker և forward: Եթե դուք գիտեք երկուսի համարժեք թարգմանությունը խնդրեմ ասեք:--Արամ 06:55, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Հարգելի Արամ, կոնկրետ այդ երկու բառերի համարժեք թարգմանությունը չգիտեմ, գուցե նաև չկա, բայց որպես ֆուտբոլասեր, ասեմ, որ դրանք երկուսն էլ հարձակվող են նշանակում: Եթե այլ կարծիքներ կան, կլսեմ ու կիմանամ: Ֆուտբոլում այդ դիրքը հարձակվողն է, այլ դիրք ու անվանում չկա այդ տերմինների: (Ի դեպ Արամ ջան Դու ֆուտբոլ սիրում ես?) ERJANIK
Դե ես էլ գիտեմ, որ երկուսն էլ մոտավորապես նշանակում են հարձակվող, բայց ինչքան գիտեմ դրանց նշանակությունը իրարից մի քիչ տարբեր է:--Արամ 10:50, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Կներես հարգելի Երջանիկ հարցիդ շարունակությունը չէի տեսել: Այո ես մեծ ֆուտբոլասեր եմ և ավելի շատ հետաքրքրվում եմ Անգլիայի Պրեմիեր Լիգայով ու հենց այն փաստը որ ես Չելսի ՖԱ-ի երկրպագու եմ դրդեց ինձ գրելու այս հոդվածը:--Արամ 13:20, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ուղղակի ֆուտբոլում չկա ուրիշ դիրք ու տեղ հարձակվողի մասով, համենանյդեպս ես չգիտեմ, իսկ եթե կա ապա շաաաաաաաաատ քչերին է հայտնի: ERJANIK 11:04, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]
Պարզապես մեր ազգը, որը այսպես ասած՝ իր «մանր» լինելու պատճառով տառապում է հպարտության կոմպլեքսով, մի մանյա ունի՝ ամեն ինչ իր լեզվով թարգմանել, ձևափոխել, յուրովի արտասանել: Շուտով աշխարհի երկրների անուններն էլ կթարգմանեն: Hovhannes (talk) 12:33, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հայերենը այնքան էլ ազքատ լեզու չի, ու եթե կա որևէ օտար բառի հայերեն թարգմանություն ու այն կիրառվում է ինչ-որ տեղ, ապա արժի որ հայերեն վիքիում էլ օգտագործվի: Լեզուներում նոր բառեր կարող են առաջանալ, ու դա հետևանք չի կոմպլեքսների, մանյաների, այլ ասենք մեր դեպքում հայերեն խոսելու համար է: Ինձ համար գոնե այդպես է: Հովհաննես ջան, բարեկամ ջան, փորձի ավելի ուրիշ տեսանկյունից նայել, ինչպես այս, այնպես էլ շատ այլ հարցերի մեր վիքիում:: ERJANIK 12:52, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Երջանիկ ջան, ես ի՞նչը այն չեմ անում: Ես ուղղակի իմ սեփական կարծիքներն ու տեսանկյուններն ունեմ, ինչպես և՛ դու, և՛ բոլորը: Եվ ոչ ոք չի կարող ինձ ստիպել փոխել այդ տեանկյունները: Եվ չեմ հասկանում, թե ինչու ես ամեն անգամ ինձ ողբերգական կերպարի պես վերաբերվում: Hovhannes (talk) 13:56, 9 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հարգելի Հովհաննես, ես երբեք Քեզ չեմ վերաբերվել ու չեմ վերաբերվի լեզուս էլ չի պտտվում գրեմ ողբերգական կերպարի: Ուղղակի չեմ հասկանում թե ֆորվարդ բառի հետ կապված ում ինչ օգուտ բերեց քո այս էջում առաջին գրածդ նախադասությունները, այսքան բան: Ուզում եմ ասել եղբայր, արի կենտրոնանանք կիրառական բաների վրա: Ես չեմ ուզում ու իրավունք էլ չունեմ ստիպելու Քեզ փոխել Քո տեսանկյունները: Ես պարզապես առաջարկ արեցի ուրիշ ձևով նայելու, թերևս պետք չի վիքիպեդիայում գրել որ մեր ազգը տառապաում է, ու տառապում է իր մանր լինելու պատճառով, թե ինչ է նշանակում ազգի ու մանավանդ հայ ազգի մանրությունը, դա խիիիիիիիիիիիիիիիստ անձնական կարծիք ու բառեր են, կամ որ հայ ազգը մանյա ունի: Մի խոսքով, կարծում եմ հասկացանք իրար: Շնորհակալություն Քո ներդրումների համար Հովհաննես ջան: ERJANIK 04:31, 10 Հունիսի 2012 (UTC)[reply]
Շատ բարի: Hovhannes (talk) 05:38, 10 Հունիսի 2012 (UTC)[reply]
Հարգելի քննարկման մասնակիցներ, ես կարդացի en:Association football positions հոդվածը և տեսա որ այնտեղ գրված էր որ. main striker-ը դա կենտրոնական հարձակվողն է, withdrawn striker-ը կամ support striker-ը դրանք հետ քաշված հարձակվողներն են: Այսինքն դրանք նույն կենտրոնական հարձակվողներն են: Վինգեր կա աջ կա ձախ (left wing և right wing) և ինչպես ասում էր մեր հարգելի Arantz մասնակիցը «Վինգերը եզրային խաղացողն է»: Ֆորվարդ բառը դա տերմին չէ քանի որ 1. Հայերեն թարգմանվում է Հարձակվող և 2. ինչու պետք է ռուսերեն լիներ Нападающий հոդվածը այլ ոչ թե Форвард հոդվածը: --Վադգթ (Joker) (քննարկում) 13:33, 1 Հուլիսի 2013 (UTC)[reply]

տարվա գոլ[խմբագրել կոդը]

Այդ բաժնում անգլերեն v նշանը հայերեն ինչո՞վ փոխենք, v` versus` հայերեն լինում է ընդդեմ: Arantz (քննարկում) 13:06, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Հենց ընդդեմ էլ պետք է գրենք: Օրինակ այսպես (ընդդեմ Միլանի, տանը):--Արամ 13:10, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Վինգերը եզրային խաղացողն է: Arantz (քննարկում) 15:52, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Վինգերը դա եզրային կիսապաշտպանն է 4-4-2 սխեմայի ժամանակ, որը միանում է գրոհներին: Լավագույն վինգերներն են` Ռոբբենը, Նանին, Ռոնալդուն (երբ որ խաղում էր Յունայթեդում):--David1992 (քննարկում) 16:17, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ես էլ գիտեմ, թե վինգերն ինչ է, բայց ով գիտի դրա հայերեն թարգմանությունը:--Արամ 19:06, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Իսկ ով է ասել որ վինգեր բառը պետք է թարգմանվի հայերեն:--David1992 (քննարկում) 20:40, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Արամ, իսկ եզրային ինչերեն է, ես «վինգեր» կիրառությամբ ոչ մարզիկների, ոչ մարզիչների, ոչ մեկնաբանների կողմից չեմ լսել: Ֆորվարդն էլ, կարծում եմ, ավելորդ է, որովհետև դրա կիրառումն էլ հայերենում գրեթե չկա, ֆուտբոլում ընդհանրապես: Ռուսական հ-ալիքների մեկնաբանություններում հանդիպում է, բայց ե՞րբ ես մեզ մոտ լսել: Դրա լավագույն պատասխանը կարող են տալ ֆուտբոլ խաղացող պատանիները, որ հայերենն են օգտագործում: (Գործածության մեջ չգտնվող օտար բառը բերում ես հրապարակ, չարժի, մենք ասում ենք, խոսում ենք հայերեն:) Ֆուլբեք, հալֆբեք` սրանք արտատպությունից են մնացել: Ինքդ փոխիր դրանք, կամ եթե դեմ չես, ես կանեմ: Arantz (քննարկում) 00:13, 15 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
«Վինգեր» տերմինը լայնորեն օգտագործվում է հայերեն սպորտային սայտերում և այն թարգմանության կարիք չունի, հնարավոր է դուք տեղյակ չեք, բայց այն օգտագործվում է:--David1992 (քննարկում) 08:17, 15 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ես տվեցի սովորական հարց որը պահանջում էր լակոնիկ պատասխան` այո կամ ոչ, սակայն դուրս եկավ լրիվ ուրիշ բան: Ես ուղղակի հետաքրքրասեր եմ: Ես տեսա որ հետաքրքրվում եք ֆուտբոլով, որոշեցի հարցնել ու վերջ: Ես համաձայն եմ Դավիթի հետ: Ինքս լինելով ֆուտբոլասեր և պարբերաբար դիտելով ֆուտբոլ, հատկապես Անգլիական Պրեմիեր Լիգա` Հայկական Երկրորդ ալիքով, ես անընդհատ լսում եմ վինգեր բառը, մյուս տերմինների համար չգիտեմ, սակայն այս մեկը հաստատ օգտագործվում է: Իսկ դու Արանց երբևիցե լսել ես, որ որևէ հայ մեկնաբան ասի` եզրային: Ով է ասում, որ ֆորվարդը ֆուտբոլում չի օգտագործվում, լավ էլ օգտագործվում է: Եվ ես դեմ եմ, որ ֆուլբեք կամ հալֆբեք տերմինները ներկա պահին հանվեն:--Արամ 08:50, 15 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Կարծեմ Խաչիկ էր մեկնաբանը, Խաչիկն էլ բոլորի նման սիրում է անգլերենի իմացությունը ցույց տա, իսկ ես առաջին անգամ եմ իմանում, որ վինգեր բառը կամ ֆորվարդ բառը հայերեն բառապաշարում գործածվում է: Ընկեր Արամ, մինչև ինձ քլնգելը մի անգամ էլ կարդա «ով գիտի դրա հայերեն թարգմանությունը», ու պատկերացրու ես պատասխանում եմ` չէ: Միտքս կիմանայի՞ր: Դա մի կողմ: Խիղճ ունեցեք, որ հիմա այսպես եք անում, վաղը-մյուս օր կպարզենք, որ թինեյջերը հայերեն է, քափին հայերեն է, լեսբիանը հայերեն է, ի վերջո հասարակ թիվին էլ հայերեն է: Չէ´, չկա´ հայերեն վինգեր բառ, ֆորվարդ էլ չկա, ֆուլբեք էլ չկա, հալֆբեք էլ չկա, բեքսփեյս էլ չկա, դիլիթ էլ չկա: Էլ ո՞նց ասեմ: Չնեղանաք, Ալեքսեյին կանչեմ օգնության, ինչքան հասկացել եմ, նա հայերենասեր է: Arantz (քննարկում) 10:38, 15 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն գուցե նա վերջիվերջո հանգուցալուծում տա այս ամենին: Նշեմ ուղղակի, որ նույնիսկ ֆուտբոլ բառը հայերեն չէ, նույն ձևով էլ կարող էինք այն թարգմանել ոտքի գնդակ ու վերջացնեինք: Մեկ էլ չկարծես թե ես հայերենասեր չեմ: Հարգանքներով` --Արամ 10:58, 15 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

(→)Հաֆբեքը(ոչ թե հալֆբեք) հին ժամանակների հայտնի ֆուտբոլային տերմին էր, նկատած կլինեք, որ վերջին հաֆբեկը Չելսիի կազմում խաղացել է 1959 թվականին: Դրա համար ժամանակին, այս բառը թարգմանվել էր բառացիորեն, որպես կիսապաշտպան: Հետո, հայերենում կիսապաշտպան անվանեցին միդֆիլդեր(midfielder) դիրքը: Այժմ էլ, երբ որ լսում ենք կիսապաշտպան, հասկանում ենք միդֆիլդեր դիրքը և ոչ թե հաֆբեք: Դրա համար հաֆբեք բառը պետք է մնա, որովհետև այս դիրքը հայերենում թարգմանված չի: Իսկ ահա, ֆորվարդ բառը պետքը փոխվի «հարձակվող» բառով: Տարբերությունը ֆորվարդի և հարձակվողի միջև նույնն է, ինչ որ դարպասապահի և գոլքիփերի: Մի ուրիշ բանել, աջ վինգեր և ձախ վինգեր ցանկի մեջ չկան, միգո՞ւցե հանվի նկրագրությունից:--Crzycheetah (քննարկում) 18:49, 17 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Վերջ ամեն ինչ արված է, գուցե հիմա վերջիվերջո ցանկը ընտրվի:--Արամ 19:18, 17 Օգոստոսի 2012 (UTC)[reply]