Քննարկում:Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)
Հուշարձա՞ն, թե՞ արձան[խմբագրել կոդը]
Հարգելի խմբագիրներ, ի՞նչ եք կարծում, ապրող մարդու պարագայում ավելի ճիշտ չէ՞ օգտագործել «արձան» բառը:--23artashes (քննարկում) 16:28, 1 Փետրվարի 2015 (UTC)
- Համակարծիք եմ, Արտաշես ջան։ --Լիլիթ (քննարկում) 16:29, 1 Փետրվարի 2015 (UTC)
- Թեև ըստ Աղայանի՝ ակնհայտ տարբերություն չկա՝ հուշարձան և արձան։ --Լիլիթ (քննարկում) 16:31, 1 Փետրվարի 2015 (UTC)
- Ըստ բառարանի գուցե և չկա, բայց մեր դեպքում կա. մարդը ողջ է, «հուշարձան»-ի մեջ «հուշ» արմատը կա: --23artashes (քննարկում) 16:33, 1 Փետրվարի 2015 (UTC)
Լավ, մի քիչ սպասենք, տեսնենք մյուսներն ինչ կասեն, ու վերանվանենք: --23artashes (քննարկում) 16:38, 1 Փետրվարի 2015 (UTC)
Chaojoker ջան, բարի վերադարձ :--23artashes (քննարկում) 16:41, 1 Փետրվարի 2015 (UTC)
- Շնորհակալություն, 23artashes ջան, բայց երևի դեռ շուտ է այդպես ենթադրել ;) Chaojoker (քննարկում) 16:43, 1 Փետրվարի 2015 (UTC)
- :)--23artashes (քննարկում) 16:47, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ես այնպես հասկացա, որ քանդված շենքերը հուշարձան են, իսկ կանգունները՝ ոչ ։ Կարծում եմ կարելի է համեմատել օտար մոնումենտի հետ, քանի որ հուշարձանը դա է, նաև իհարկե կոթող։ Բայց հուշարձանը միայն արձանը չէ, դրա կազմում կա պատվանդան, նա դրված է ի ցույց հասարակական վայրում և կարծում եմ դրանով է հուշարձանը տարբերվում արձանից։ Ինչ վերաբերվում է Ազնավուրին, կարելի է և արձան գրել, քանի որ հուշարձան լինելը չի հակասում արձան լինելուն։ -◙Beko (քննարկում) 17:32, 1 Փետրվարի 2015 (UTC)
Նյութը ստեղծելիս հաշվի էի առել միայն արձանն ու կից կառույց-կոթողը ու գրել հուշարձան: Համաձայն եմ արձան տարբերակին:--Armineaghayan (քննարկում) 11:02, 2 Փետրվարի 2015 (UTC)
- Ուրեմն վերանվանում ենք:--23artashes (քննարկում) 11:06, 2 Փետրվարի 2015 (UTC)