Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)
Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և մշակութային արժեք
ՔանդակագործՍամվել Պետրոսյան
Ստեղծում2002
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԳյումրի[1]
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ8.1/4.875
 Statue of Charles Aznavour in Gyumri Վիքիպահեստում

Շառլ Ազնավուրի արձան, հուշարձան Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում, տեղադրվել է 2001 թվականի սեպտեմբերի 22-ին։ Արձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Արձանի բացմանն անձամբ ներկա է գտնվել Շառլ Ազնավուրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի տեղադրման նախաձեռնությունը եղել է 1996 թվականին, 1997 թվականին մեկնարկել են աշխատանքները, 2001 թվականին արձանը հանդիսավորությամբ բացվել է։

Ազնավուրը կանգնած է գրանիտե պատվանդանի վրա։ Նրա թիկունքում կամարն է, որի ճարտարապետն Արթուր Թարխանյանն է, որը նույնպես ներկա է եղել արձանի բացմանը։

Արձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին 6 մետր 70 սմ է։ Արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտե։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/4.875