Քննարկում:Հերքելիություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆալսիֆիկացման սկզբունք (լատ.՝ fallere - խաբել, falsification - այստեղ՝ կեղծության հաստատում)

Իզուր չէ, որ նշված է «այստեղ՝ կեղծության հաստատում», քանի որ այս բառը ի սկզբանե (հենց անգլերենում) նշանակում է բոլորովին այլ բան․ այն է «կեղծել»․ բավական է նայել ցանկացած բառարանում։ Այդ պատճառով այս հասկացության համար կազմվել է հատուկ կառուցվածք․ falsifiability, այսինքն՝ «կեղծունակություն», որը նույնպես թյուրիմացություն է։ Պետք է արձանագրել, որ արդեն Պոպպերի լեզվում խելքը գլխին եզր ստեղծել չի հաջողվել։ Գուցե, պատճառն այն է, որ սեւեռվել են fallere արմատի վրա, մինդեռ անհրաժեշտ էր արտահայտել էությունը, իմաստը։ Անգլերեն հոդվածում, ի դեպ դա նկատել են, եւ որպես հոմանիշ հավելել են նաեւ պարզ, դիպուկ, մարդկային, տրամաբանական, ըմբռնելի տարբերակ․ refutability, որը միարժեքորեն թարգմանվում է «հերքելիություն»։ Կարծում եմ, անհրաժեշտ է հոդվածը եւ սկզբունքը վերանվանել «Հերքելիության սկզբունք»։ Իսկ թանկագին (լատ.՝ fallere - խաբել, falsification - այստեղ՝ կեղծության հաստատում) փակագծերով հատվածը կարելի է պահել, որպեսզի հայ ընթերցողը իմանա, որ անգլերենում ընդունված է «թարս» հասկացությունը։ Նույն կերպ «Վերիֆիկացման սկզբունք»-ը պետք է լինի «Ստուգելիություն սկզբունք»։ 46.71.26.111 12:20, 8 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

46.71.26.111 IP-ից օգտվող հարգելի մասնակից, շնորհակալություն Ձեր գրածների համար, եթե կարելի է ամե դեպքում գրեք նաև հղումներ Ձեր նշածների մասով, ամեն դեպքում համաձայն եմ Ձեր գրածների հետ: ERJANIK քննարկում: 16:48, 8 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

ERJANIK ջան, կներեք, բայց ես լավ չհասկացա, թե ինչ նկատի ունեք ասելով «գրեք նաև հղումներ Ձեր նշածների մասով»․ ի՞նչ «հղումների» եւ «նշածների» մասին է խոսքը»։ Շնորհակալություն։46.70.1.1 17:03, 13 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

հղումներ ասելով ի նկատի ունեմ վիքի լեզվով արտաքին հղումներ, նշածներ էլ ի նկատի ունեմ պարզապես Ձեր գրած փաստերը, այսինք համացանցում եթե գիտեք որևէ կայք որտեղ գրված է այս փաստերի մասին, կամ տպագիր նյութ, նշեք, որ ավելացվեն հոդվածի մեջ, Դուք միայն նշեք այստեղ, եթե կան ես կավելացնեմ հոդվածում: ERJANIK քննարկում: 06:35, 14 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

ERJANIK ջան, ես նկատի ունեյի Վիքիպեդիայի համապատասխան անգլերեն հոդվածը http://en.wikipedia.org/wiki/Falsifiability, ուր կիրառված է refutability բառը։ Ընդամենը այսքանը։46.70.174.162 12:04, 14 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ինձ էլ է Ֆալսիֆիկացման սկզբունք֊ը հնաբանություն թվում։ Հերքելությունը ըստ երևույթին ավելի լավ տերմին է։ Բայց իսկապես, պետք է ստուգել թե ժամանակակից հայերեն աղբյուրներում ո՞ր տարբերակն է գործածական։ --vacio 19:47, 14 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ես որոնեցի Գուգլում ըստ «Ֆալսիֆիկացման սկզբունք» եւ «հերքելիություն» բառերի եւ (ինչպես եւ կռահում էի), պարզեցի, որ այդ բառեը հայերեն գրվածքներում գրեթե չեն պատահում (դե հետ ենք, հո զոռով չի)։ Ու «Ֆալսիֆիկացման սկզբունք»-ի գտնված հղումները հիմնականում հենց Վիքիպեդիայի հոդվածի եւ սույն քնարկմանն էին տանում։ Ինչը հուշում է, որ Վիքիպեդիան է ստանդարտ թելադրողը․ ինչպես որ այստեղ որոշվի, այդպես էլ կգնա։ Որպես լավ նորություն ասեմ, որ թեեւ «հերքելիություն» ընդամենը հինգ հատ եղավ, բայց բացի սույն քննարկումը եւս երեք կայքերից եկավ․ այդ թվում եւ www.armdict.com բառարանից (http://www.armdict.com/dictionary/english-armenian/falsifiability)․

falsifiability

[-fʌɪəˈbɪlɪti] noun հերքելիություն։ Հաշվի առնելով, որ դրանցում ես չեմ գրել այդ բառը, կարելի է ասել, որ ունենք առնվազն չորս զուգահեռ կիրառում, իսկ հայերենի դեպքում դա լուրջ փաստարկ է։ Առաջարկում եմ հոդվածի անունը փոխել, դարձնել «Հերքելիության սկզբունք»։ Կարող ենք հոդվածի ներսում հինը պահենք (թեեւ ես չէի էլ պահի)։ 46.71.130.178 16:23, 20 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]