Քիլիազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիլիազմ, միլենարիզմ (լատ՝․ mille-հազար և annus-տարի), կրոնամիստիկական ուսմունք Քրիստոսի «երկրորդ գալստյան» և նրա «հազարամյա թագավորության» հաստատման մասին։ Քրիստոսի «հազարամյա երջանիկ թագավորության» մասին (որն, իբր, նախորդելու է աշխարհի վերջին) խոսվում է Հայտնություն Հովհաննու մեջ (Ի, 4)։ Քիլիազմը արտահայտում է հասարակության ճնշված խավերի երազանքը սոցիալական արդարության մասին։ 255 թ.-ին քրիստոնեական եկեղեցին դատապարտել է Քիլիազմը, սակայն այն վերածնվել է միջնադարի մի շարք հերձվածողական ուսմունքներում։ Ներկայումս Քիլիազմ կրոն, աղանդների գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։