Քիթկոկորդականջաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիթկոկորդականջաբանություն՝ Քիթկոկորդականջաբանության զարգացումը Հայաստանում սկսվել է 1939 թվականին՝ Երևանի բժշկական համալսարանում Հ. Հարությունովի, 1961 թվականին Երևանի բշժկական ինստիտուտում (այժմ՝ ԱԱի) Նելսոն Նաջարյանի նախաձեռնությամբ համապատասխան ամբիոնների հիմնադրմամբ։ Սկգբնական շրջանում ուսումնասիրվել են թույլ լսողության ու խլության, անգինայի ու քրոնիկ, նշիկաբորբի և քիթկոկորդականջի այլ հիվանդությունների պատճառագիտության, կլինիկայի ու բուժման հարցերը։ Նելսոն Նաջարյանի ղեկավարությամբ զբաղվել են ականջի ֆիզիոլոգիայի և ախտաբանության, լսող, հաշմանդամության հարցերով, մշակել բուժման եղանակներ։ Ուսումնասիրվել է նախադպրոցական և դպրոցական տարիքի Երեխաների լսողության վիճակը (Վ. Մանուկյան), պարզվել են թույլ լսողության տարածվածության աստիճանը, ձայնային վերլուծիչի ախտաբան, փոփոխություններն ու ձևերը։ 1957 թվականից հանրապետությունում կատարվում են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ թմբկաթաղանթապատվաստում (տիմպանոպլաստիկա), միջին ականջի ասպանդակի հեռացում (ստապեդէկտոմիա) և ասպանդակի փոխպատվաստում (ստապե-դոպլաստիկա, Կ. Շուքուրյան, Ի. Ազիզյան)։ Ստացվել են ներարգանդային ականջածին (օտոգեն) բարդությունների կլինիկայի, սուր և քրոնիկ, թարախային ականջաբորբի վիրահատ, ու պահպանողական 484 բուժման նոր տվյալներ (Կ. Շուքուրյան, Գ. Ասլանյան, Բ. Դունայվիցեր, Մ. Ավագյան, Ռ. Խանամիրյան)։ Աշխատանքներ են կատարվել խխունջային նյարդաբորբերի պատճառագիտության, ախտածնության, բուժման ու տարբերակիչ ախտորոշման ուղղությամբ։ Պարզվել են մի շարք թունավոր պատրաստուկների բացասական ազդեցությունը լսողության օրգանի վրա։ Կատարվել են օտոսկլերոզի դասակարգման որոշ ուղղումներ։ 1957 թվականին մշակվել է հայերեն խոսքային լսաչափության (աուդիոմետրիա) Եղանակը, կազմվել են բառային արտասանական աղյուսակներ։ Պարզվել է անոթահյուսվածքային թափանցելիության խանգարումների կարևոր դերը նշիկաբորբի ախտածնության հարցում (Կ. Շուքուրյաև, Գ. Բաբայան)։ Առաջարկվել են մի շարք կլինիկաֆունկցիոնալ թեստեր՝ ներնշագեղձային ֆլոտրեսցեինային փորձարկում, նշագեղձի ներծծող հատկության ռադիոիզոտոպային հետազոտում, քրոնիկ, նշիկաբորբի պահպանող, բուժման եղանակներ։ Ոա ումնասիրվել են քրոնիկ, նշիկաբորբի և դրա հետ կապված հիվանդությունների (ռևմատիզմ, երիկամաբորբ, թոքաբորբ) ժամանակ նշագեղձերի հյուսվածքների ախտաբանահյուսվածքիմիական առանձնահատկությունները։ Հետազոտություններ են կատարվել արյան հիվանդությունների ժամանակ քիթկոկորդականջի, հատկապես ըմպանային ավշային օղակի վիճակը պարզելու ուղղությամբ, որի հիման վրա տարբերակիչ ախտորոշման նպատակով առաջարկվել է նշագեղձի ընդծակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։