Քեն Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեն Խաչիկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1944(1944-09-14) (79 տարեկան)
ԾննդավայրՎիսեյլիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄթ. Ուիթնիի ավագ դպրոց (1962), Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1966) և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (1969)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Ken Khachigian Վիքիպահեստում

Քեն Խաչիկյան (անգլ.՝ Ken Khachigian, սեպտեմբերի 14, 1944(1944-09-14), Վիսեյլիա), ամերիկահայ քաղաքական խորհրդատու, ելույթներ գրող և փաստաբան։ Նա առավել հայտնի է որպես ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի երկարատև օգնական և Ռոնալդ Ռեյգանի հիմնական զեկույցները պատրաստող։

Նա Ռեյգանի 1980 թվականի նախագահական ընտրություններում նրա գլխավոր ելույթներ պատրաստողն էր, և հետագայում էլ շարունակեց Ռեյգանի համար ելույթներ գրել՝ առաջին երդման արարողության, նրա երեք տնտեսական գլխավոր ելույթները և Իրանի պատանդներին ողջունելու ելույթը։ Չնայած մի քանի ամիս անց, մասնավոր սեկտոր տեղափոխվելու նպատակով, նա հրաժարական տվեց, սակայն նա Ռեյգանի գլխավոր ելույթները շարունակում էր գրել։

Նա մասնակցել է 9 նախագահական արշավների։ Նա եղել է Բոբ Դոուլի (1996), Ջոն Մաքքեյնի (2000) և Ֆրեդ Թոմփսոնի (2008) նախագահական արշավների խորհրդական։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 14-ին, Վիսեյլիայում, Կալիֆոռնիա։ Նա իր երեք եղբայրների հետ մեծացել է իր հայրական պապի կողմից հիմնադրված 60 հեկտար զբաղեցնող, բամբակ, ընկույզ և խաղող աճեցնող ֆերմայում։ Նրա պապը Հայոց ցեղասպանությունից խուսափելու համար 1912 թվականին Հայաստանից գաղթել էր Միացյալ Նահանգներ[1]։

Նա հաճախել է Վիսեյլիայի ավագ դպրոց, որտեղ ընտրվել է կրթահամալիրի, կրտսեր և ավագ դասի նախագահ, և ավարտել 1962 թվականին։

Նա 1966 թվականին գերազանցությամբ ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, Սանտա Բարբարայում, ստանալով քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ դոկտորական թեզը պաշտպանել է Կոլումբիայի իրավաբանական դպրոցում 1969 թվականին[2]։

Աշխատանք Նիքսոնի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 նախընտրական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկյանը Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցում էր, երբ նախկին փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը որոշեց նախագահական ընտրություններին մասնակցել։ Նա 1967 թվականի դեկտեմբերին դիմեց նախընտրական քարոզարշավի կազմակերպիչներին, առաջարկելով քարոզարշավի ընթացքում իր կամավորական աշխատանքը։ Խաչիկյանը Փաթ Բյուխենենի կողմից աշխատանքի ընդունվեց Նյու Յորքի նախընտրական շտաբում։ Նա նամակներին պատասխանում էր իրավաբանական դպրոցի ընդմիջումների ընթացքում[3][4][5]։ Այնուհետ նա անցավ փոքր հետազոտական նախագծերի, ինչպիսիք են գտնել քաղվածքներ և թվեր Նիքսոնի ելույթների համար։ 1968 թվականի ամռանը նա որպես հետազոտության և քաղաքականության հարցերով օգնական սկսեց փաստաթղթեր կազմել, գրելով գյուղատնտեսության, բնակարանաշինության և տրանսպորտի վերաբերյալ հոդվածներ, անմիջականորեն ենթարկվելով քարոզարշավի տնտեսական և ներքին քաղաքականության խորհրդական Ալան Գրինսպենին[4][5]։

Նիքսոնի կառավարման առաջին ժամկետ (1970-72)[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի հունվարին, Կոլումբիայի իրավաբանական դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց, նա միացավ Նիքսոնի վարչակազմին, որպես ազգային նպատակների հետազոտության աշխատակազմի մաս։ 1970 թվականի օգոստոսին նա դարձավ կապերի տնօրեն Հերբերտ Կլայնի աշխատակազմի օգնական։ Այնուհետ նա ներգրավվեց 1970-ի կոնգրեսի միջանկյալ ընտրություններում՝ ելույթներ և քաղաքական վերլուծություններ պատրաստելով։ 1971 թվականի առաջին ամիսներին նա պատասխանատու էր վարչակազմի հատուկ առաջարկներին աջակցելու համար։ 1971 թվականի գարնանը նա Քլեյնի աշխատակազմի մեծ մասի հետ միասին տեղափոխվեց Նախագահի հատուկ խորհուրդ՝ Չարլզ Կոլսոնի աշխատակազմ։ Նրա պարտականությունները մնացին անփոփոխ։

1972 թվականի նախագահական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի մայիսից Խաչիկյանն աշխատում էր 1972 թվականի ԱՄՆ նախագահի վերըընտրությունների վրա։ 1971 թվականի մայիսի 27-ի հուշագրով Խաչիկյանի վրա էր դրվում հետևյալ պարտականությունները․ հետևել մյուս թեկնածուներին, ձեռքի տակ ունենալ համապատասխան հետազոտությունները, տարբեր խոսնակների համար ելույթի տեքստեր պատրաստել, կուսակցության առաջնորդների և նման մարդկանց հետ կապի մեջ լինել, հատկապես այն նահանգներում, որտեղ ընդդիմությունը թեկնածու ունի[6]։ 1972 թվականի գարնան ավարտին, նա համարվում էր ՄակԳավերնի քարոզարշավի վերաբերյալ Սպիտակ տան հիմնական հետազոտական աղբյուրը։

Նիքսոնի վարչակարգ, երկրորդ ժամկետ (1973-74)[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի սկզբին, Խաչիկյանը տեղափոխվեց նախագահի ելույթներ գրող անձնակազմ, աշխատելով ելույթներ գրող աշխատակազմի ղեկավար Դեվիդ Գերգենի անմիջական ենթակայության տակ, որպես նախագահի հատուկ օգնականի տեղակալ։ Սկզբում նա զբաղվում էր գյուղատնտեսության, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի, ինչպես նաև քաղաքական և իրավական հարցերով։ 1973-ի հունիսից սկսած, այնուամենայնիվ, նա ստանձնեց Վատերգեյթի մերխուժումից հետո առաջացած խնդիրների հետազոտությունը[6]։

Նախագահական հուշեր և Ֆրոստ/Նիքսոն հարցազրույցներ (1975-79)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկյանը նախագահ Ջերալդ Ֆորդի համար աշխատեց երկու ամիս, մինչև 1974 թվականի աշուն, այնուհետ տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա՝ Նիքսոնին օգնելու իր նախագահական հուշերը թղթին հանձնել։

1977 թվականին, նա Նիքսոնի՝ Դավիթ Ֆրոստին տրվող հարցազրույցների գլխավոր հետազոտողն էր[7]։ 2008 թվականի Frost/Nixon պատմական դրամատիկական ֆիլմում, որը պատմում է Ֆրոստ/Նիքսոն հարցազրույցների ետևում ընկած պատմությունը, Խաչիկյանին մարմնավորել է դերասան Գաբրիել Ջարեթը[8]։

Նիքսոնի հիշողություններն ամբողջացվեցին 1978 թվականի գարնանը, սակայն Խաչիկյանը ևս մեկ տարի շարունակեց աշխատել Նիքսոնի համար՝ օժանդակելով հետընտրական մի շարք աշխատանքներում, այդ թվում Նիքսոնի Եվրոպա կատարած ուղևորությունների ճեպազրույցների կազմակերպման և ելույթների համար գաղափարներ ուրվագծելու համար։ Հետագայում նա իր փորձառության մեծ մասը վերագրել է Նիքսոնի հետ, նրա հիշողությունների վրա սերտ համագործակցելու չորս տարիներին[9]։

Աշխատանք Ռեյգանի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 նախագահական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկյանը միացավ Ռոնալդ Ռեյգանի 1980-ի նախագահական քարոզարշավին, որին ընտրվեց Ռեյգանի նախընտրական շտաբի ղեկավար Ստյու Սպենսերի կողմից։ Խաչիկյանը արշավի ինքնաթիռով ճամփորդում էր, քարոզարշավի կանգառների միջև ճառեր դակելու համար[10]։ Նա մտցրեց «ճակատագրական թերի» տերմինը, որն օգտագործվում էր ողջ քարոզարշավի ընթացքում, նկատի ունենալով Խորհրդային Միության հետ ռազմավարական զենքի սահմանափակման բանակցությունները (ՍԱԼՏ) II[11]։

Ռեյգանի վարչակարգ, առաջին ժամկետ (1981-84)[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Խաչիկյանը նշանակվեց նախագահի գլխավոր զեկուցագիր և հատուկ խորհրդական։ Առաջին 100 օրերի ընթացքում Խաչիկյանը գրեց Ռեյգանի երդմնակալության տեքստը, նրա տնտեսական երեք հիմնական ելույթները և Իրանից վերադարձած պատանդներին ուղղված ողջույնի խոսքը։

1984 նախագահական արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ, Խաչիկյանը քարոզարշավի գլխավոր զեկուցագիրն էր, գլխավոր խորհրդատուն և հետազոտությունների գծով տնօրենը[2]։ Նա գրել է Ռեյգանի 1984 թվականի առաջադրման մուտքի ելույթը և ինքնաթիռի սալոնում Ռեյգանին ուղեկցող երկու օգնականներից մեկը։ Խաչիկյանը, այլ խորհրդականների հետ մեկտեղ, Ռեյգանին օգնել էր նաև, նախագահի դեմոկրատ թեկնածու Ուոլթեր Մոնդեյլի հետ բանավեճում։

Ռեյգանի վարչակարգ, երկրորդ ժամկետ (1985-88)[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի մայիսին Ռեյգանը Գերմանիայի Բերգեն-Բելսենի համակենտրոնացման ճամբարում հանդես եկավ Խաչիկյանի գրած ելույթով։ Նախորդ ամիս վարչակազմը հայտարարել էր, որ Ռեյգանը, Արևմտյան Գերմանիայի կանցլեր Հելմութ Կոլի առաջարկով, կայցելի Բիտբուրգի մերձակայքում գտնվող Կոլմեշոե գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցելու այնտեղ թաղված զինծառայողներին։ Այցը երկու երկրների միջև բարի կամքի խորհրդանշական առաքելություն ուներ, սակայն Ռեյգանի աշխատակազմն անտեղյակ էր, որ այնտեղ էին թաղված նաև ՍՍ-ի 49 զինվորականներ։

1988 թվականի օգոստոսին Խաչիկյանը պատրաստեց Ռեյգանի հրաժեշտի ուղերձը Հանրապետական ազգային համագումարին, որ տեղի էր ունենալու Նոր Օռլեանում։ Այնուհետ նա միացավ Բուշի քարոզարշավին, որպես փոխնախագահի թեկնածու Դեն Քուեյլի օգնական։ Նա 10 շաբաթ շարունակ ճամփորդեց Քուեյլի հետ, օգնելով նրան նախապատրաստվել բանավեճերին և քարոզարշավի ելույթներին[12]։

Աշխատանքը Կալիֆորնիայի քարոզարշավներում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներից ի վեր Խաչիկյանը ակտիվ էր Կալիֆորնիայի ընտրություններում։ Նա համարվում է Հանրապետական կուսակցության Կալիֆորնիական քաղաքականության "առյուծ"[13]։ Հանրահայտ քաղաքական մեկնաբան Բոբ Նովակը գրել է, որ Խաչիկյանը «թերևս պետության գերագույն հանրապետական ստրատեգն ու խոսափողն է»[14]։

1982 և 1986 թվականների նահանգապետական արշավների ընթացքում, Խաչիկյանը նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի գլխավոր խորհրդատուն և ռազմավարն էր։ Նա նաև Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Դեն Լունգրենի երկու հաղթական արշավների մենեջերն ու գլխավոր խորհրդատուն էր։ Խաչիկյանը նաև հաղթանակ ապահովեց ԱՄՆ Սենատի թեկնածու Բրյուս Հերշենսոնին, որը հետին պլանից գալով հաղթեց 1992 թվականի սենատի ընտրություններում։ Հերշենսոնի այդ անհավատալի հաղթանակի և Դեն Լունգրենի երկու հաղթական արշավների համար, The San Francisco Chronicle'-ի առաջատար քաղաքական մեկնաբան Ջերրի Ռոբերտսը Խաչիկյանին ներկայացրել է որպես "Հանրապետական կուսակցության խորամանկ հաղորդագրություններ ստեղծող" և "լավագույն մենեջեր"[14]։

Խաչիկյանը խորհրդատվություն է իրականացրել Փիթ Ուիլսոնին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում և կառավարական քարոզարշավներում, իսկ 1998 թվականին Մինգ Չենին առաջնորդել է Կալիֆորնիայի Գերագույն դատարանի ընտրություններում։

Աշխատանք նախագահական քարոզարշավներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկյանը նախագահական ինը արշավների վետերան է[15]։ Բացի Նիքսոնի Ռեյգանի և Բուշ-Քվեյլի արշավների, 1996 թվականին նա նաև աշխատել է նախագահի թեկնածու Բոբ Դոլի գլխավոր խորհրդական։ Նա ղեկավարել է Բոբ Դոլի Կալիֆորնիայի արշավը և պլանավորել և վերահսկել միջոցառումների ողջ ընթացքը[5]։

2000 թվականի քարոզարշավի ընթացքում Խաչիկյանը սենատոր Ջոն Մաքքեյնի գլխավոր խորհրդատուն էր, որ ճամփորդում էր նրա հետ նախընտրական ժամանակահատվածում, երբ Մաքքեյնը փորձում էր նախագահի թեկնածու ընտրվել Հանրապետական կուսակցությունից։ Հետագայում նա Բուշ-Չեյնի արշավի խորհրդատուն էր Կալիֆորնիայում և ողջ երկրում։

Խաչիկյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին վերջին անգամ կայացել է 2008 թվականի Ֆրեդ Թոմփսոնի նախագահական քարոզարշավի ժամանակ։

Համաձայն Հանրային թափանցիկության կենտրոնի, ընդդիմության հետազոտությունը սկսել է համակարգված բնույթ կրել 1970-ականներին, երբ Խաչիկյանը Հանրապետականներին առաջարկել է ընդդիմադիր անհատների գործերը պահել, որպես ապահովագրություն ապագա մրցավազքերից[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկյանը Կալիֆորնիայի Օրանժ երկրամասի իրավաբանական գրասենյակի գլխավոր գործընկերն է, նա Ռիչարդ Նիքսոն Հիմնադրամի պատվավոր տնօրենն է։ Խաչիկյանը բազմաթիվ քաղաքական, իրավաբանական ընկերությունների, ինչպես նաև "Քարոզարշավներ և ընտրություններ" ամսագրի խորհրդի անդամ է։ Նա Armenian Eyecare Project-ի խորհրդի անդամ է, ինչպես նաև Կալիֆորնիայի շրջակա միջավայրի և տնտեսական բալանսի խորհրդի կազմում է[2]։

Նախկինում, 1986–1992 թվականներին, նա ծառայել է Հուվեր ինստիտուտի վերակացուների խորհրդում, 1983–1989 թվականներին, Ամերիկայում Հայկական համագումարի խորհրդի անդամ և Ռեյգանի նշանակմամբ Արդարադատության ազգային ինստիտուտի խորհրդատվական խորհրդում[14]։

1989 թվականին, նա, Կալիֆորնիայի համալսարանից (Սանտա Բարբարա) նշանակալի հաջողությունների համար մրցանակ ստացավ[17]։

2015 թվականին, նա ներառվել է "100 հայեր, որ փոխեցին աշխարհը" ցանկում[18]։

Նա ամուսնացած է Մերեդիտ Խաչիկյանի հետ, որը երեք ժամկետ եղել է Կալիֆոռնիայի համալսարանի Ռեգենտների խորհրդի նախագահը[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dole's California Missionary Preaches the Doctrine of Victory». Los Angeles Times. 1996 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Biography at Brownstein Hyatt Farber Schreck». Brownstein Hyatt Farber Schreck. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «All the President's Women and Men». Orange Coast Magazine. 1990 թ․ հուլիս. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  4. 4,0 4,1 «U.S. presidents through the eyes of Greenspan». USA Today. 2007 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Former A.S. President Recounts Career». The Daily Nexus. 2007 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  6. 6,0 6,1 «Kenneth L. Khachigian Textual Materials». Nixon Presidential Library and Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. Gold, Sylviane (2008 թ․ նոյեմբերի 2). «The Interview That Was a Play Becomes a Film». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.
  8. «Frost/Nixon (2008)». Internet Movie Database. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  9. «All the President's Women and Men». Orange Coast Magazine. 1990 թ․ հուլիս. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  10. Cannon, Lou (2000) President Reagan: The Role of a Lifetime. PublicAffairs, p. 73.
  11. Paterno, Susan (August 16, 1988) "The Speech Writer: OC Man Helps Reagan Bow Out In Style". The Orange County Register, p. A13.
  12. «How Do You Solve a Problem Like Sarah Palin?». Salon. 2008 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  13. Marinucci, Carla (2007 թ․ հունիսի 4). «The Spin Cycle: Thompson Hires Veteran California Pol». The San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Board of Directors: Ken Khachigian». Armenian Eye Care Project. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Thompson On Heels of Frontrunners, Adviser Says». National Public Radio. 2007 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  16. Mencimer, Stephanie (2008 թ․ մայիսի 30). «Dirty Politics». Center for Public Integrity.
  17. «Distinguished Alumni Award». UC Santa Barbara Alumni Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. «100 Armenians Who Changed the World». 100 LIVES. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. «Board of Directors: Meredith Khachigian». Armenian Eye Care Project. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.