Քենիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քենիական գրականություն, բազմալեզու գրականություն։ Զարգանում է բանահյուսության հիման վրա։ 17-րդ դարում սկզբնավորվել է գրավոր գրկականությունը (սվահիլի լեզվով), որտեղ զգալի տեղ են գրավում պոեմ-արարքները («ութենդիներ»)՝ հերոսական, կրոն, և այլն։ 19-րդ դարում հանդես են եկել բանաստեղծներ Մույյակա բեն Հաջի ալ Հասանին (1776-1840) և Մվանե Կուպոնան (մահացել է 186020-րդ դարում ևս իշխել է պոեզիան։ Ներկայումս սվահիլի լեզվով գրող բանաստեղծները պահպանում են ժողովրդական պոեզիայի ոգին ու ավանդական ձևերը։ Արձակը գտնվում է ձևավորման շրջանում։ 1939-1945 թվականներիի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է տեղական լեզուներով գրականության հարցերը կարգավորող Արևելաաֆրիկյան գրական բյուրո։ Գրողների մեծ մասը գրում է անգլերենով։ 1958 թվականին տպագրվել է Մուգա Գիկարուի «Արևի երկիր» պամֆլետ-վիպակը, որը պատկերում է անգլիացիների կողմից Քենիայի գաղութացումը, դեմոկրատական ուժերի պայքարը ազատագրության համար։ 60-ական թվականների կեսերին լույս են տեսել Զ․ Նգուգիի «Լաց մի լինիր, փոքրիկ», «Մեր միջև ընկած գետը» և «Ցորենի հատիկ» ժամանակակից թեմայով վեպերը, Նա հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Գնալով ավելանում է սվահիլի (Գենրի Կուրիա, Ջեյմս Մբոտելա), կամբա (Ջոն Մբետի) և տեղական այլ լեզուներով գրողների թիվը։ Քենիայի ժամանակակից առավել հայտնի գրողներն են Նգուգի Վա Թիոնգոն, Զոնաթան Կարիարան, Զոզիա Կարիուկին, Ջոզեֆ Վաիգուրուն, Գրեյս Օգոտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։