Քեթի Բերչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթի Բերչել
Դիմանկար
Ծնվել է1957
Մահացել էհունվարի 31, 2013(2013-01-31)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմարզիկ և ճանապարհորդ

Քեթի Բերչել (1957 - հունվարի 31, 2013(2013-01-31)), երկար տարածությունների անգլիացի մոտոցիկլավար, որը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կույր կինն է[1]։

Շուրջերկրյա ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթի Բերչելի շրջագայությունը 1990 BMW R100 RT մոտոցիկլետով իրականացվել է մեկ տարում՝ սկսած 2008 թվականի օգոստոսից[1][2]։ Նա նստած է եղել իր զուգընկերոջ՝ Բեռնարդ Սմիթի վարած մեքենայի հետևի նստատեղին[1]։ Այս ճանապարհորդության ընթացքում նա նաև դարձել է առաջին կույրը, որը հասել է Պերուում գտնվող Ուայնա Պիկչու լեռան գագաթին[3]։

Բերչելը լիովին կույր էր քսան տարեկանից՝ պիգմենտային ռետինիտի պատճառով և ճամփորդության ընթացքում հիսունն անց էր[1][3]։ Բերչելը և նրա զուգընկերը ճանապարհորդության ընթացքում վարում էին օրագրեր և հետագայում իրենց ճանապարհորդության մասին գրեցին «Հպվելով աշխարհին. կույր կինը, երկու անիվները և 25000 մղոնը» վերնագրով գիրքը[4][5]։

Ճանապարհորդության երկարությունը փաստացի եղել է 26385 մղոն՝ ընդգրկելով 31 երկիր և 5 մայրցամաք։

Նրանք ամուսնացել են 2012 թվականի օգոստոսի 20-ին այն բանից հետո, երբ Քեթիի մոտ ախտորոշվել է անբուժելի քաղցկեղ։ Նրանք չգիտեին, որ դա լինելու է այն օրը, երբ լույս է տեսնելու իրենց գիրքը, քանի որ պարզվեց, որ հրատարակիչ Panther Publishing[6] որոշել է առաջ բերել հրատարակելու ամսաթիվը։

Բերչելը և նրա ամուսինը ծագումով Ուորինգթոնից են (Չեշիր), որը գտնվում է Անգլիայում[4]։

Քեթի Բերչելը մահացել է քաղցկեղից 2013 թվականի հունվարի 31-ին[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Birchall, Cathy; Smith, Bernard (2012), Touching The World: A Blind Woman Two Wheels 25,000 Miles, Panther Publishing, ISBN 978-0956497581

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Christopher Dodd (2012 թ․ սեպտեմբերի 19), Blind woman becomes first to travel globe, Visor Down
  2. «Home». worldtour.org.uk.
  3. 3,0 3,1 Jolyon Attwooll (2012 թ․ սեպտեմբերի 18), «My greatest adventure: Cathy Birchall (interview)», The Daily Telegraph
  4. 4,0 4,1 Flic Everett (2012 թ․ սեպտեմբերի 13), «One dream, an old bike and a big adventure», Daily Express
  5. Jenny Cook (2012 թ․ նոյեմբերի 14), «'Touching the World' by Cathy Birchall and Bernard Smith», Overland
  6. Attwooll, Jolyon (2016 թ․ փետրվարի 4). «My greatest adventure: Cathy Birchall» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  7. Bernard Smith (2013 թ․ մարտի 9), «March newsletter update», World Tour newsletter (worldtour.org.uk), Newsletter #7