Քեզ հաղթանակ կնվիրեմ
Քեզ հաղթանակ կնվիրեմ ռուս.՝ Я подарю тебе победу | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | ապրիլի 20, 2019 |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 101 րոպե |
«Քեզ հաղթանակ կնվիրեմ», պատմաբան, գործարար, ռեժիսոր Արսեն Աղաջանյանի ֆիլմը։
Ֆիլմի ստեղծմանն աջակցել է ՌԴ մշակույթի նախարարությունը և Տարածաշրջանային զարգացման և մրցունակության «Դար» հիմնադրամը (ՀՀ)[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային 41-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում[2][3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայկական գյուղից կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա զինվորի մասին, որը սիրահարված է հիվանդանոցի երիտասարդ սանիտարուհուն և ծննդյան օրը նրան խոստանում է՝ «Քեզ հաղթանակ կնվիրեմ»։ Մի ամբողջ կյանք նրանք մնում են իրար սիրահարված՝ կորցնելով միմյանց կապող ուղիները։ Տարիներ անց՝ ողբերգական դեպքից հետո, Մոսկվայում ապրող երիտասարդի կյանքը փոխում է պատահական հայտնաբերված օրագիրը, որը դառնում է միակ ճանապարհը՝ ներքին դատարկությունը լցնելու համար[1][4]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վալերի Բարինով
- Մարատ Բաշարով
- Ծեր Միշա - Էլգուջա Բուրդուլի
- Միշա - Տիգրան Աղաջանյան
- Սվետա - Քրիստինա Մուրադյան
- Մարինա - Լյուբավա Գրեշնովա
- Արմեն - Արթուր Մանուկյան
- Ստաս Լեմեշև - Նիկիտա Տարասով
- Սոլովով - Սերգեյ Գարմաշ
- Սլոբոդա Միչալովիչ
- Իրինա Կուպչենկո
- Արմեն Մարգարյան
- Արման Ղազարյան
- Զախարով - Վալերի Բարինով
- Գենեչկա- Մարիա Ատլաս
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր - Արսեն Աղաջանյան
- Գծային պրոդյուսեր - Օլեգ Բաբիցկի, Արտեմ Բաղդասարյան, Օլգա Լիֆանովա, Ալեքսեյ Մատրոսով, Արմեն Սիմոնյան, Գուժ Թադևոսյան
- Ռեժիսորի օգնական - Անժելիկա Թամարյան
- Ֆիլմի մոնտաժող - Սվետոլիկ Զայց
- Երաժշտություն - Մարտին Ուլիխանյան
- Քասթինգի տնօրեն - Ալվարդ Ավետիսյան
- Ֆիլմում հնչող երգի բառերի հեղինակ - Մարգարիտա Գևորգյան
Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է. այն ինձ շատ հուզեց, և ես որոշեցի ֆիլմ նկարահանել։ Ֆիլմում նկարահանվել են ռուս, վրացի և հայ դերասաններ։ Ուզում եմ, որ ֆիլմը դիտելուց հետո, մարդիկ դուրս գան դահլիճից, գրկեն իրենց սիրելիներին ու բաց չթողնեն նրանց[1]։ - Արսեն Աղաջանյան
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին
- ↑ Երևանում կայացավ հայ-ռուսական ֆիլմի պրեմիերա
- ↑ Ես քեզ հաղթանակ կնվիրեմ 2019/ֆիլմ/16+ Full, Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին
- ↑ studio-one.am. «Я подарю тебе победу». www.kinopark.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
|