Քարվանսարա (Կամենսկ-Ուրալսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարվանսարա
Տեսակտեսարժան վայր, Gostiny Dvor? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Հիմնադրված է1820
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Քարվանսարա (ռուս.՝ Гостиный двор), առանձնատուն Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի պատմական մասում[2]։

Ժողովրդական պատգամավորների Սվերդլովսկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 535-ի որոշմամբ տանը տրվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվանսարան կառուցվել է 1820-1840 թվականների ժամանակահատվածում և վերակառուցվել է XIX դարի վերջին։ Քաղաքի գլխավոր հատակագծում նշվել է 1848 թվականին։ Ուղղանկյունաձև հատակագծով բաց կենտրոնով շինություն է։ Կառուցվածքային առումով բաժանված է երկու մասնաշենքի՝ հյուսիսային, որը դուրս է գալիս Մայր տաճարի հրապարակ, և հարավային, որը դուրս է գալիս Լենինի փողոց (նախկին Բոլշայա Մոսկովսկայա)։ Քարվանսարան ձևավորում է Մայր տաճարի հրապարակի հարավարևելյան անկյունը։ Ըստ տեսակի իր ժամանակաշրջանի Ուրալի պատմական առևտրային օբյեկտ է[2][4]։

Շենքի գլխավոր մուտքը բակի կողմից է։ Ամբողջ հատակագիծը կողմնորոշված է դեպի ծավալուն կոմպոզիցիան և պայմանավորված է լայնակի հիմնապատերով, որոնք ներքին տարածքը բաժանում են բջջասենյակների շարքերի։ Ներսույթի սկզբնական դեկորը կորսվել է։ Նախագծի հեղինակները հայտնի չեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение исполнительного комитета Свердловского областного совета народных депутатов № 535 от 31.12.1987
  2. 2,0 2,1 2,2 «Гостиный двор, 1820-1840 гг». semantic.uraic.ru (ռուսերեն). Семантическая библиотека. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  3. «Решение № 535 Исполнительного комитета Свердловского областного Совета народных депутатов от 31 декабря 1987 года». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Архитектура Каменска-Уральского». kamensk-uralskiy.ru. Официальный портал Каменска-Уральского. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 648. — ISBN 978-5-88664-323-7
  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.