Քասըրգա հրթիռային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քասըրգա
Քաըրգա հրթիռային համակարգ
Տեսակ Ռեակտիվ հրետանի
Նախագծող ROKETSAN
Արտադրող Թուրքիա Թուրքիա
Արտադրման տարիներ 2000 թ․ առ այսօր
Քաշ 23 տոննա
Մարտագլխիկ 150 կգ բեկորա-ֆուգասային (պայթուցիկ + պողպատե գնդիկներ)
Մեքենայի Երկարություն 9,2 մ
Մեքենայի Բարձրություն 3,1 մ
Մեքենայի Լայնություն 2,5 մ
Հրթիռների քանակ 4
Հրթիռների տրամագիծ 300 մմ
Կրակի Հեռահարություն 120 կմ՝ առավելագույն


T-300 Քասըրգա - թուրքական ROKETSAN ընկերության կողմից արտադրված հրթիռային կայանք։ Համակարգը զինված է 300 մմ տրամագծով չորս հրթիռներով և կարող է խոցել մինչև 120 կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախներ[1][2]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

300 մմ-անոց հրթիռ՝ նախատեսված T-300 Քասըրգա համակարգի համար

Հրթիռների երկարությունը 4,7 մ է, քաշը՝ մոտավորապես 524 կգ։ Առկա են նաև կասետային մարտագլխիկներ[1]։ Տիպիկ Քասըրգա մարտկոցային համակարգերը բաղկացած են հրամանատարաշտաբային մեքենայից, 6-9 կայանքներից (F-302T) և նույն թվով համալրման և վերալիցքավորման մեքենաներից[1]։ Հրթիռը կարող է հասնել մինչև 30,000 մ բարձրության՝ առավելագույնը 4․2 մախ արագությամբ։ Հրթիռներն օգտագործում են կոշտ վառելիք և սովորաբար ունենում են բեկորաֆուգասային մարտագլխիկ, որը բաղկացած է լինում 26․000 պողպատե գնդերից[3]։

T-300 Քասըրգա ՀԿ-ն (նաև TRG-300)[4] հիմնված է չինական WS-1B հրթիռների կառուցվածքի վրա[5],, որոշ մոդիֆիկացիաների են ենթարկվել հրթիռային կայանքը, որը նույնպես նման է WS-1B կայանքին։ Թուրքական ցամաքային ուժերում 302 մմ-անոց T-300 Քասըրգա ՀԿ—ն ապահովում է հեռահար կրակ։

T-300 Քասըրգա ՀԿ-ն բաղկացած է երկու հիմնական մասերից՝ կայանքն (T-300) ու հրթիռները (TR-300)։ Հրթիռային կայանքը հիմնված է գերմանական արտադրության MAN Diesel (6×6) 26.372 տաս անիվանի արտաճանապարհային բեռնատարի վրա։ Մեքենայի մարտական դիրքը 4 հրթիռների հետ միասին կազմում է 23 տոննա։ Կայանքի խցիկի պատուհաններն ունեն փեղկեր, որոնք իջեցվում են հրթիռը արձակելուց։ Այն ծառայում է նաև որպես T-122 կայանքի հարթակ թուրքական ցամաքային ուժերի հրամանատարության համար (F-302T):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թիվ թ․ պայմանագիր է ստորագրվել չինական CPMIEC ընկերության հետ WS-1 համակարգի հետագա մոդելների համատեղ մշակման և արտադրման նպատակով։ Քասըրգա համակարգն առաջին անգամ շահագործվել է 2000 թիվ թ․[3]։

2016 թիվ թ․ T-300 Քասըրգա համակարգը վաճառվել է Ադրբեջանին[1]։

2019 թիվ թ․ մարտին թուրքական ROKETSAN ընկերությունը պայմանագիր է կնքել Բանգլադեշի հետ՝ վերջինիս միջին հեռավորության հրթիռային կայանքներ մատակարարելու նպատակով[6]։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Turkey supplies T-300 Kasirga rocket system to Azerbaijan». AzerNews. 2016 թ․ սեպտեմբերի 21.
  2. Gao, Charlie (2019 թ․ հունվարի 6). «The Big Guns: NATO's 5 Deadliest Rocket Artillery Systems». Center for the National Interest.
  3. 3,0 3,1 «ROKETSAN: T-300 Kasirga (Hurricane)». Pakistan Defence. 2009 թ․ փետրվարի 4.
  4. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Login to read». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 Selçuk Colakoğlu (2019 թ․ հունիսի 25). «Turkey-Bangladesh Relations: A Growing Partnership between Two Friendly Nations». Washington D.C. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.