Քաջի սիրտը (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Գենադի Ֆիլիպով և Բորիս Դյոժկին |
Սցենարիստ | Օլեգ Լեոնիդով |
Հնչյունավորում | Լեոնիդ Պիրոգով[1] |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Դեգտյարյով |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1951 |
Քաջի սիրտը (ռուս.՝ Сердце храбреца), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծել են ռեժիսորներ Բորիս Դյոժկինն ու Գենադի Ֆիլիպովը` ըստ Դմիտրի Նադիշկինի «Յոթ վախեր»` ստեղծագործության, որն էլ գրվել է ըստ ուդեգեյյան ժողովրդական հեքիաթի մոտիվների։
Դյոժկինի և Ֆիլիպովի համատեղ վերջին աշխատանքը։ 1952 թվականին, Ֆիլիպովի մահվանից հետո, Դյոժկինն սկսել է մուլտֆիլմեր նկարել ինքնուրույն կամ էլ ուրիշ ռեժիսորների հետ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տայգայում ապրում էին երկու եղբայրներ` Ինդիգան և Սալոմդիգան։ Մի օր եղնիկի որսի ժամանակ նրանք հանդիպում են վագրի, Ինդիգան փախչում է, իսկ Սալոմսիգային վագրը քշում է դեպի ապառաժոտ ժայռը։ Երբ Ինդիգան տուն է հասնում, տանը մայրը նրան ասում է. «Հայրդ քեզ սովորեցրել է` եղբորդ և ընկերներիդ երբեք նեղության մեջ չթողնես։ Նապաստակի սիրտ է քո սիրտը։ Գնա և եղբորդ գտիր, միայն քաջությամբ կփրկես նրան»։ Այդպես նա գնում է փնտրելու, չնայած, որ նա պայքարում էր իր վախի դեմ։ Նա հանդիպում է խոչընդոտների` ճահճի թագավոր Բոկոյին, քար մարդ Կակզամուին և կրակի գետին։ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները և իր վախը` Ինդիգան սպանում վագրին և փրկում իր եղբորը։ Երբ նրանք վերադառնում են տուն, մայրը Ինդիգային հանձնում է իր հոր նիզակը ասելով. «Դու արժանի ես այս նիզակին։ Հիմա քո սիրտը քաջի սիրտ է։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսորներ` Բորիս Դյոժկին, Գեննադի Ֆիլիպով
- Սցենարի հեղինակ` Օլեգ Լեոնիդով
- Բեմադրող նկարիչներ` Վլադիմիր Դեգտյարյով, Վ. Վասիլչիկովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Դմիտրի Բելով, Վալենտին Լալայանց, Ռոման Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Ֆաինա Եպիֆանովա, Լիդիա Ռեզցովա, Բորիս Չանի, Լև Պոպով
- Նկարիչ-դեկորատորներ` Վերա Վալերիանովա, Օլգա Գեմերլլինգ, Վերա Ռոջերո
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Կոմպոզիտոր` Կարեն Խաչատրյան
- Հնչյունային օպերատորներ` Բորիս Ֆիլչիկով, Նիկոլայ Պրիլուցկի
- Նկարչի օգնական` Գրաժինա Բրաշիշկիտե
- Երկրորդ օպերատոր` Ն. Սակալովա
- Տեխնիկական օգնական` Ե. Նովոսելսկայա
- Մոնտաժող` Վալենտինա Իվանովա
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1953 թվական` մուլտֆիլմն ստացել է Վենետիկի 5-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմ։
Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և վերանհչյունավորվել է։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային օպերատորի և հնչյունավորող դերասանների մասին տեղեկատվությունը։ Վերահնչյունավորումը ծայրահեղ վատ է ընդունվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ` մասնագիտական համայնքի կողմից[4][5]։ Պատկերի վերականգնման որակը ևս երբեմն քննադատության է արժանացել։
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավածաքուներում` VHS և DVD ձևաչափերով.
- Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր (Studio PRO Video, 1990-ականներ),
- «Կախարդական հեքիաթներ» 2-րդ թողարկում, DVD (ներկայացուցիչ` «Խոշոր պլան»)[6],
- «Հեքիաթներ ամբողջ աշխարհից», DVD (ներկայացուցիչ` «Թվիկ Լիրեկ»)[7]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.. Олег Леонидов «Сердце храбреца» с.85-94.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ DVD «Волшебные сказки» Выпуск 2
- ↑ DVD «Сказки со всего света»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քաջի սիրտը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Քաջի սիրտը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|