Քաջիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաջիկ Գրիգորյան
Ծննդյան անունԽաչատուր Գուրգենի Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1926(1926-09-11)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2000[2]
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1951)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԲանվոր
Քաջիկ Գրիգորյան Վիքիդարանում

Քաջիկ Գրիգորյան (Խաչատուր Գուրգենի Գրիգորյան, սեպտեմբերի 11, 1926(1926-09-11)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2000[2]), հայ բանաստեղծ, Գրողների միության անդամ (1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջիկ Գրիգորյանը 1951 թվականին ավարտել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1950 թվականից աշխատել է Գյումրու «Բանվոր» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Գարնան երգը», լույս է տեսել 1941 թվականին, Գյումրու «Բանվոր» թերթում։ Կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը երգ է հորինել Քաջիկ Գրիգորյանի «Նաիրուհի» բանաստեղծության տեսքով[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի աղբյուր (բանաստեղծություններ), 1951
  • Գարնան ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), 1956
  • Նախանձ Գալոն, 1959
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա, 1960
  • Երջանկության ճանապարհին (բանաստեղծություններ, պոեմ), 1961
  • Նորից քեզ հետ (բանաստեղծություններ), 1965
  • Ճռիկ աղբյուր, 1969
  • Մայիս (բալլադներ), 1973
  • Կանաչ հնձան (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), 1973
  • Վարդավառ (բանաստեղծություններ), 1979
  • Նախանձ Գալոն, Թեհրան, 1981
  • Հայրական օջախ (բանաստեղծություններ), 1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9541
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5015
  3. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 135.