Քաղաքային գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքային գիտություն միջդիսցիպլինար ոլորտ, որն ուսումնասիրում է քաղաքային տարբեր խնդիրներ և պրոբլեմներ։ Հիմնվելով տարբեր ոլորտների հետազոտությունների արդյունքների վրա, ինչպիսիք են պատմությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, վարչարարությունը, ճարտարապետությունը, քաղաքաշինությունը, տրանսպորտային ճարտարագիտությունը, լանդշաֆտային ճարտարապետությունը, շրջակա միջավայրի ճարտարագիտությունը և աշխարհաինֆորմատիկան, այն նպատակ ունի ժամանակակից հասարակության քաղաքային խնդիրների լուծման համար տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ մշակել։

Քաղաքային գիտությունը օգտագործում է քաղաքային համակարգերի հաշվարկները` գնահատելու, թե ինչպես են դրանք աշխատում և ինչպես են դրանք աճում և փոխվում։ Այն նպատակ ունի քաղաքները դարձնել ավելի բնակելի, ճկուն և կայուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային գիտությունը տարածում ստացավ քաղաքների ընդլայնմամբ և բնակչության արագ աճով։ Ժամանակակից մեծ քաղաքների խնդիրները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ է տվյալներ և վիճակագրություն հավաքել, որոնք թույլ կտան որոշել քաղաքային բնակչության չափը, միջին տարիքը, գերիշխող սեռը, տարեկան ծնված երեխաների թիվը, տարեկան մահացության մակարդակը և շատ այլ բնութագրեր[1]։ Այս տեղեկատվությունը քաղաքային գիտնականներին հնարավորություն է տալիս կանխատեսել ապագա միտումներն ու փոփոխությունները, ինչպես նաև բացահայտել քաղաքային մարտահրավերները, և դրանք մեղմելու լուծումներ առաջարկել։ Որքան շատ և բազմաբնույթ լինի ինֆորմացիան, այնքան ավելի լավ կարող ենք պատրաստվել քաղաքային կյանքի բացասական կողմերին։

Քաղաքային էվոլյուցիայի ամենավաղ նշանները հայտնվել են մոտ 12000 տարի առաջ։ Դրանք համընկան գյուղատնտեսության առաջընթացի հետ, որն արտադրում էր սննդի ավելցուկ, որը կարող էր օգտագործվել քաղաքների բնակչությանը կերակրելու համար[2]։ Քաղաքային բնակչությունը ժամանակի ընթացքում կտրուկ աճեց։ Քաղաքներում ներկայումս բնակվում է երկրագնդի բնակչության մոտ 55%-ը[3], մինչդեռ դրան բաժին է ընկնում երկրագնդի էներգիայի սպառման 70%-ը՝ այն դարձնելով ինչպես օդի, այնպես էլ ջրի աղտոտման հիմնական աղբյուր։

Մեգապոլիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենժենշի

Քաղաքային քաղաքներ (մեգապոլիսներ) Քաղաքային գիտության ուսումնասիրության գլխավոր օբյեկտները քաղաքներն են։ 1950 թվականին աշխարհում կար միայն մեկ մեգապոլիս՝ Նյու Յորքը՝ 10 միլիոն բնակչությամբ, այդ ժամանակվանից ի վեր սառաջացել է 34 մեգապոլիս։ Տոկիոն ներկայումս ամենամեծ մեգաքաղաքն է՝ 38 միլիոն բնակչությամբ։

Կենտրոնական պարկ

Գիտնականները ներկայումս մեգապոլիսները համարում են անկայուն։

Քաղաքային գիտությունը ձգտում է օգնել քաղաքներին դառնալ կայուն և բնակելի։ Այն փորձում է ոչ միայն խուսափել մոլորակին վնաս հասցնելուց, այլ նաև հակադարձել արդեն իսկ ունեցած բացասական հետևանքները[4]։

Տոկիոյի Մոնտաժ, 2015

=Քաղաքային մարտահրավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբանիզացիան արագ տեմպերով է ընթանում, ինչը քաղաքային իշխանություններին ստիպում է մարդկանց կյանքի լավ պայմաններ ապահովելու համար նոր լուծումներ գտնել։ Քաղաքային գիտության նպատակն է դրանք իրականացնել, առանց մոլորակը կործանելու։ [5] Մեծ քաղաքները տագնապալի արագությամբ օգտագործում են վերականգնվող և չվերականգնվող ռեսուրսները։ Չվերականգնվող ռեսուրսները, ինչպիսիք են հանածո վառելանյութերը, բնական գազը և նավթամթերքները, ըստ սահմանման, վերականգնվող չեն և կարող են դրանք սպառվել[6]։ ] Իսկ վերականգնվող ռեսուրսները, ինչպիսիք են ջուրը, թթվածինը, ծառերը և արևային էներգիան, իրենց համալրման համար, ժամանակ են պահանջում, որը ներկայումս նրանց չի տրվում[7]։

Ներկայիս քաղաքային բնակչությունը կազմում է 3,9 միլիարդ մարդ, սպասվում է, որ մինչև 2045 թվականը այն կաճի մինչև 6 միլիարդ։ Քաղաքներին սպառնում են կլիմայի հիմնական փոփոխությունները, ինչպես նաև դրանց հետ կապված իրադարձությունները, ինչպիսիք են աղետալի փոթորիկները և ջերմային ալիքները։ Դրանք նաև բախվում են ենթակառուցվածքների զարգացման մարտահրավերներին, քանի որ որքան մեծ է բնակչությունը, այնքան ավելի շատ բնակարաններ են պահանջվում։ Շինարարության աճը մեծացնում է շրջակա միջավայրի փոփոխությունները, որոնք ազդում են կլիմայի և էկոլոգիայի վրա։ Այն նաև ազդում է քաղաքների ժողովրդագրական բնութագրերի վրա՝ սոցիալական անհավասարությունների, տնակային թաղամասերի և ոչ ֆորմալ բնակավայրերի աճով։

=Բնապահպանական նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական տեսանկյունից բնական աշխարհի վրա ուրբանիզացիայի ազդեցության դիտարկման համար, քաղաքային գիտությունն առաջարկում է համակարգված ձև։ Ոչ բոլոր բնապահպաններն են համաձայն քաղաքային գիտության առաջարկած լուծումների հետ, քանի որ շրջակա միջավայրի վրա դրանք կարող են ունենալ բացասական ազդեցություն։ Այնուամենայնիվ, մեծամասնությունը համաձայն է մոլորակն ավելի կայուն դարձնելու լուծումներ գտնելու կարևորությանը՝ միաժամանակ քաղաքները բնակության համար հարմարավետ պահելով։ Նրանք ցանկանում են վստահ լինել, որ ուրբանիզացիայի և գերսպառման հետևանքներից մոլորակը չի տուժի։

Բնապահպանները ցանկանում են հասարակությանը բացատրել մոլորակի վրա մարդկանց ազդեցության հետևանքների մասին։ Նրանք նաև ուղիներ են փնտրում մեր շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը բարելավելու և ապագայում նման ոչնչացումը կանխելու համար։ Քրիստոֆեր Էմդինի 2010 թվականի ամսագրի հոդվածը, Գլուխ յոթերորդ. Ինչ է քաղաքային կրթությունը, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է քաղաքային գիտությունը ուսուցանել և օգտագործել ապագայում մեր օգտին[8]։ Որքան ավելի շատ իմանանք որպես հասարակություն ուրբանիզացիայի և գլոբալ փոփոխությունների մասին, այնքան բոլորս ավելի տեղյակ կլինենք շրջակա միջավայրի վրա մեր բացասական ազդեցության մասին։ Սա փոփոխություններ կառաջացնի ամբողջ աշխարհում։

Եթե երկիրը շարունակի ավելի վնասվել հասարակության և գերսպառման պատճառով, բնապահպանները ցանկանում են պատրաստ լինել հայեցակարգելու և հեշտացնելու այն պատասխանները, որոնք կարող են շտկել հասցված վնասը։ Նրանք հույս ունեն նվազեցնել այս վնասը և շրջակա միջավայրը պահպանել ապագա սերունդների համար։ Քաղաքային գիտության մեծ բաղադրիչը ներկայիս շրջակա միջավայրի ուսումնասիրությունն է, մասնավորապես քաղաքներում՝ մոլորակի առջև ծառացած խնդիրների լուծումներ գտնելու նպատակով։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kitchin, R. (2016). «The Ethics of Smart Cities and Urban Science». Philosophical Transactions. Series A, Mathematical, Physical, and Engineering Sciences. The Royal Society Publishing. 374 (2083): 20160115. Bibcode:2016RSPTA.37460115K. doi:10.1098/rsta.2016.0115. PMC 5124065. PMID 28336794.
  2. Johnson, M. T. J., Munshi-South, J. (2017). «Evolution of life in urban environments». Science. University of Toronto Mississauga. 358 (6363): eaam8327. doi:10.1126/science.aam8327. PMID 29097520.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Meredith, S. «Two-thirds of global population will live in cities by 2050, UN says». CNBC. NBC Universal. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  4. Edwards, P. (2016). «What is the New Urban Science?». World Economic Forum. ETH Zurich. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  5. Timon McPhearson, T., Pickett, S. T. A., Grimm N. B., Niemelä, J., Alberti, M., Elmqvist, T., Weber, C., Haase, D., Breuste, J., Qureshi, S. (2016). BioScience, Volume 66, Issue 3: Advancing Urban Ecology toward a Science of Cities. BioScience. էջեր 198–212. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. McGarity, B. (2016). «Types of Non Renewable Resources». Renewable Green. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  7. Aust, A. (2014). «Nonrenewable and renewable Energy Resources». KQED Science. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  8. Emdin, C. (2010). «What is Urban Science Education?». 19 Urban Questions: Teaching in the City. Vol. 215 (Second ed.). Peter Lang AG. էջեր 101–111. JSTOR 42980440. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)