Փրկության ափը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրկության ափը
ռուս.՝ Берег спасения
Երկիր ԽՍՀՄ
 Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Ժանրմարտաֆիլմ
Թվական1990
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱրյա Դաշիև
ԴերակատարներԲորիս Նևզորով
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Փրկության ափը» (ռուս.՝ «Берег спасения»), ԽՍՀՄ և ԿԺԴՀ համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմ[1][2]։ Նկարահանվել է 1990 թվականին և բաղկացած է երկու սերիայից։ Ֆիլմը նկարագրում է ռուս-ճապոնական պատերազմի իրադարձությունները[3], սյուժեի հիմքում վերցված է այս պատերազմի իրական փաստը։

Ֆիլմում կան ռազմական և ձեռնամարտերի մեծ թվով տեսարաններ, որոնց մասնակցում են արևելյան մարտարվեստների կորեացի վարպետները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի կեսեր, 1905 թվական։ Ցուսիմայի ճակատամարտում խորտակված ռուսական «Սվետլանա» հածանավի անձնակազմից հինգ նավաստիներ ափ են դուրս գալիս Կորեայում... Մինչդեռ ճապոնացի գանձ որոնողները փնտրում են Գոգուրեո դարաշրջանի Կորեայի տիրակալի հնագույն դամբարանը։ Տեսնելով, թե ինչպես են ճապոնացի կողոպտիչները նեղացնում ծեր կնոջը, ռուսները նետվում են կռվի։ Նրանց օգնության է գալիս խիզախ ձկնորս Բարամեն՝ հնագույն կուրգանների պահապանը։ Ճապոնացիները հրկիզում են անտառային տնակը, որտեղ կանգ են առել ճանապարհորդները, որպեսզի ռուսներին մեղադրեն կորեական պետության դեմ հանցագործության մեջ։ Սակայն տեղացի գյուղացիներն իրենք են հարձակվում անկոչ հյուրերի վրա՝ տեսնելով, որ նրանք ձգտում են վագրի կիրճում գտնել սուրբ տաճարը։ Ճապոնական ջոկատը կոտորվում է, բայց զոհվում է նաև երիտասարդ նավաստի Դոբրիշը։ Ստանալով ձիեր՝ ռուս նավաստիները շարունակում են իրենց ճանապարհը դեպի հյուսիս։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Մատվեև – լեյտենանտ Դյակոնով, ավագ շտուրման
  • Բորիս Նևզորով – Սեմյոն Նիկուլին, գլխավոր ավագ
  • Վիկտոր Ստեպանով – հայր Ֆեոդոր, նավի քահանա
  • Ալեքսանդր Սլաստին – Իվան Մյակոտա, ավագ նավաստի
  • Վիտալի Սերով – Օլես Դոբրիշ, երիտասարդ նավաստի
  • Լի Սոլ Հի – Բարամե, ձկնորս
  • Լի Են Հո – Յու Չխուն, գյուղացի
  • Չո Ջե Են – կորեական գյուղի ավագ
  • Չժու Սոկ Բոն – Իամ, բուդդայական հոգևորական
  • Կվակ Մեն Սո – Հարատա, ճապոնացի արկածախնդիր
  • Յուն Չխան – Կաձիո, գերեզմանների կողոպտիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Արյա Դաշիև, Ալեքսեյ Տիմոֆեև, Լի Չժին Ու
  • Ռեժիսորներ՝ Արյա Դաշիև, Ռյու Հո Սոն
  • Պրոդյուսերներ՝ Գերի Էդելսոն, Քրեյգ Բաումգարտեն
  • Օպերատորներ՝ Ալեքսանդր Ղարիբյան, Օ Թե Են
  • Կոմպոզիտորներ՝ Եվգենի Պտիչկին, Ռա Գուկ
  • Նկարիչներ՝ Սերգեյ Բոչարով, Պակ Սան Սու
  • Հնչյունային օպերատորներ՝ Վիկտոր Նապոլսկիխ, Ռյան Թե Հո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փրկության ափը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Փրկության ափը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Энциклопедия кино — БЕРЕГ СПАСЕНИЯ». dic.academic.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]