Փող արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փող արևելյան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1870
ԳրասենյակԿոստանդնուպոլիս

«Փող արևելյան» («Փող արեւելեան»), քաղաքական, ազգային, բանասիրական և առևտրային օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1870-1873 թվականներին Կ. Պոլսում [1870-1871 թվականներին կոչվել է «Փող առաւօտեան» (խմբագիր՝ Հակոբ Պարոնյան), 1873 թվականին՝ «Արեւելեան փող»)։ Տնօրեն-խմբագիրներ՝ Կարապետ Մինաս Երզնկանլյան, Գ. Շիշմանյան, Բարթող Սուր։

Լուսաբանել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, Արևմտյան Հայաստանի իրավիճակը, Կ. Պոլսի հայկական սահմանադրական մարմինների գործունեությունը։ Պաշտպանել է Կ. Պոլսի պատրիարքարանի (պատրիարք՝ Մկրտիչ Խրիմյան) դիրքորոշումը սուլթանական կառավարության հայահալած քաղաքականության դեմ, արծարծել կրոնաբարոյախոսական հարցեր։ Տպագրել է նաև հայատառ թուրքերեն նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։