Փողի մետաղային տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փողի մետաղային տեսություն, մետալիզմ, ապրանքամետաղային տնտեսագիտական տեսություն, որը նույնացնում է դրամաշրջանառությունն ու ապրանքափոխանակությունը և պնդում, որ փողի արժեքը բխում է այն ապրանքի հանդեպ գնողունակությունից, որի վրա այն հիմնված է[1]։ Դիտարկվում է մետաղների (ոսկի, արծաթ) դրամական արժեքը։ Առաջացել է միջին դարերում (առաջին ներկայացուցիչներից է ֆրանսիացի Ն․ Օրեմը), առավել ավարտուն ձևով այն ներկայացրել են մերկանտիլիստները, որոնք հարստության միակ չափանիշը համարում էին ոսկին և արծաթը։ Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց փողի մետաղային տեսությունն աստիճանաբար զիջում է իր դիրքերը և թղթադրամի վերելքի շրջանում դրա ներկայացուցիչներն արդեն չէին մերժում դրամանիշերի շրջանառության հնարավորությունը, սակայն միաժամանակ պահանջում էին մետաղի հետ դրանց պարտադիր փոխանակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՓՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ». Մերի. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։