Փոխակերպիչ ենթակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխակերպիչ ենթակայան, ենթակայան էլեկտրական, որը նախատեսված է էլեկտրական հոսանքի՝ հիմնականում ըստ հաճախականության և փուլերի թվի փոխակերպման համար՝ գլխավորապես վենտիլային փոխակերպիչների օգնությամբ։ էլեկտրակայանների արտադրած եռաֆազ հոսանքը փոխակերպիչ ենթակայանում փոխակերպվում է հաստատուն հոսանքի, (էլեկտրոլիզի հզոր տեղակայանքների հաստոցների և գլոցման հաստոնների կարգավորվող էլեկտրահաղորդակների և այլ հարմարանքների սնման համար), արդ․ հաճախականության համեմատ ավելի ցածր կամ ավելի բարձր հաճախականության փոփոխական հոսանքի (փոփոխական հոսանքի կարգավորվող էլեկտրահաղորդակների, ինդուկցիոն տաքացման տեղակայանքների, ինդուկցիոն վառարանների սնման համար) կամ միաֆազ-փոփոխական հոսանքի (աղեղային էլեկտրական հզոր վառարանների, միաֆազ հոսանքի կոնտակտային ցանցերի սնման համար)։ Հզոր փոխակերպիչ ենթակայանների կազմի մեջ մտնում են փոփոխական հոսանքի բաշխիչ հարմարանքները, փոխակերպիչ հարմարանքներով մեքենայական սրահը, ուղղված (փոխակերպված) հոսանքի բաշխիչ հարմարանքը, հովացման և օդափոխման համակարգերը, ինչպես նաև օժանդակ սարքավորումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։