Օդափոխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Կարոլինայի համալսարաններից մեկի օդափոխման համակարգը` տեղադրված դրսում։

Օդափոխում, փակ շինություններում, տրանսպորտային միջոցներում մարդկանց ինքնազգացողության, տեխնոլոգիական պրոցեսների անցկացման, սարքավորումների և սարքերի աշխատանքի համար օդի առավել բարենպաստ ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, մաքրության, բաղադրության, շարժման արագության ստեղծում և ավտոմատ կարգավորում։ Կոնդիցիոնման համակարգերը հաճախ կատարում են ներհոս օդափոխիչի ֆունկցիաներ։ Օդի կոնդիցիոնումը կատարվում է կոնդիցիոնման համակարգերում, որոնք օդը մշակում (օդափոխիչներ), խառնում (խառնիչ տուփեր) և բաշխում են (օդաբաշխիչ հարմարանքներ)։ Օդափոխման համակարգերը լինում են կենտրոնական (սպասարկում են մի քանի շինությունների), տեղական (սպասարկում են մեկ շինության կամ դրա մի մասին), ամբողջ տարվա համար և սեզոնային (տարվա տաք կամ ցուրտ ժամանակաշրջանի համար)։ Ըստ օդափոխիչների ստեղծած ճնշման, կոնդիցիոնման համակարգերը լինում են ցածր ՝ մինչև 1 Կպա (100 կգ/մ3), միջին ՝ 1—3 Կպա, և բարձր ճնշման ՝ 3 Կպա-ից ավելի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569