Փոխադարձ պարզ թվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոխադարձ պարզ թվեր

Փոխադարձ պարզ թվեր, մի քանի ամբողջ թվեր, որոնք չունեն ընդհանուր բաժանարար, բացի 1-ից և -1-ից։ Եթե այդ թվերից յուրաքանչյուրը մնացածներից ամեն մեկի հետ փոխադարձաբար պարզ է, ապա այդ բոլոր թվերը զույգ առ զույգ պարզ են (երկու թվերի դեպքում այս երկու հասկացությունները համընկնում են)։ Օրինակ, 6, 8, 9 թվերը փոխադարձ պարզ թվեր են, բայց զույգ առ զույգ պարզ չեն։ Զույգ առ զույգ պարզ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար է այդ թվերի արտադրյալին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png