Փոթիի պայմանագիր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոթիի պայմանագիրը ժամանակավոր համաձայնագիր էր Գերմանական կայսրության և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության միջև, որով Գերմանիան ճանաչում և պաշտպանում էր Վրաստանին: Համաձայնագիրը ստորագրվել է 1918թ. Մայիսի 28-ին, Գերմանիայի կողմից Օտտո ֆոն Լոսսոուն և Վրաստանի կողմից վարչապետ Նոե Ռամիշվիլին և արտաքին գործերի նախարար Ակակի Չկենկելին Սև ծովի նավահանգիստ Փոթիում: