Փիփ (Մեծ հույսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիփ
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՉարլզ Դիքենս
Ներկայացված էՄեծ հույսեր
Սեռարական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունդարբնություն և clerk

Ֆիլիպ Փիրիփ (նաև՝ Փիփ), Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» (1861) վեպի գլխավոր հերոս և պատմող։ Նա անգլիական գրականության մեջ ամենահայտնի կերպարներից է։ Փիփը պատմում է իր պատմությունը վեպի իրադարձություններից շատ տարիներ անց։ Վեպում Փիփի կերպարի զարգացումն է մանկական հասակի անմեղությունից մինչև չափահասություն։ Գլխավոր հերոսի ֆինանսական և սոցիալական վերելքն ուղեկցվում է հուզական և բարոյական վատթարացմամբ, որը ստիպում է Փիփին ճանաչել իր բացասական սպասումներն իր ինքնագիտակցության նոր փուլում[1]։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ վեպը սկսվում է վաղ 1800-ականներին, Ֆիլիպը 7 տարեկան որբ երեխա է, որին մեծացրել է իր անտարբեր քույրը՝ միսսիս Ջոն, որն իրեն ու ամուսնուն՝ Ջո Գարջերիին, որ դարբին էր և Փիփի լավագույնը ընկերը, կանոնավոր ծեծի է ենթարկում։ Նա ապրում է Անգլիայում, Քենթի ճահճային տարածքում, ծովից 20 մղոն հեռավորության վրա[2]։

Փիփը ոչ մի հիշողություն չունի իր ծնողների հետ կապված․ նա ավելի քան 20 տարի երիտասարդ է իր քրոջից։ Նրանց 5 եղբայրները՝ Ալեքսանդրը, Բարթոլոմեոն, Աբրահամը, Թոբիասը և Ռոջերը, մահացել են մանուկ հասակում։ Նա իրեն և աշխարհին հայտնի է Փիփ անունով, քանի որ «իր մանկական լեզուն չէր կարող երկու անուններից ավելի կարճ և պարզ անուն հորինել, քան Փիփն է»[1]։ Վեպի բացման տեսարանը ցույց է տալիս Փիփին գերեզմանոցում՝ իր ծնողների և եղբայրների գերեզմաններին հարգանքի տուրք մատուցելիս։ Նա ասում է, որ փոքր է իր տարիքի համար, երբ 7 տարեկանում հանդիպում է թիապարտներին, բայց երբ նա աշակերտության է անցնում Ջոյի մոտ, նա ավելի բարձրահասակ է և շատ ուժեղ է դառնում դարբնի աշխատանքում վարպետանալու համար։

Փիփի ճակատագիրն է, և նա ուզում է դարբին դառնալ, ինչպես իր քրոջ ամուսինը, մինչև անսպասելի իրադարձությունների շղթան նրան գցում է լրիվ տարբեր սոցիալական խավի մեջ։ Փիփն անձնապես շատ փոփոխությունների է ենթարկվում, քանի որ տարբեր կերպարներ ազդեցություն են ունենում նրա վրա։ Երբ վեպը սկսվում է, նա անմեղ, երիտասարդ տղա է, որին չի հետաքրքրքում իր ցածր դիրքը հասարակության մեջ։ Մոտավորապես 8 տարեկանում նա հանդիպում է մի գեղեցիկ, բայց հպարտ աղջկա Էսթելա անունով, որը վերնախավից է։ Փիփը սիրահարվում է նրան և սկսում է ամաչել իր հասարակ ծագումից և իր կոպիտ թվացող ազգականներից։ Երբ նա բավականաչափ մեծանում է, իր պարտքն է աշակերտել Ջոյի մոտ։ Բայց նա երազում է դառնալ ջենտլմեն․ սոցիալական խավ, որն անհասանելի է գյուղացի դարբնի համար։ Նա իրեն մեղավոր է զգում իր ապերախտ վերաբերմունքի համար Ջոյի հանդեպ, քանի որ Ջոն իր կյանքի ընթացքում լավ ընկեր էր եղել նրա համար[3]։

Երբ 4 տարի է արդեն աշակերտ էր, մի խորհրդավոր բարերար հնարավորություն է տալիս նրան խուսափել բանվոր դասակարգից, և Փիփը դեռահաս տարիքում տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի ջենտլմեն դառնա։ Երիտասարդ հասակում նա հավատացած էր, որ իր հովանավորն Էսթելայի խնամակալ Միսս Հևիշեմն է, որն ուզում է իրեն հարմար թեկնածու դարձնել իր խնամարկյալի համար։ Երբ նա տեղափոխվում է Լոնդոն, չնայած իր բարերարի անունը չի նշվում, Փիփը շարունակում է մնալ այն կարծիքին, որ միսս Հևիշեմը ցանկանում է, որ նա ամուսնանա Էսթելայի հետ։ Նա գիտակցված չի օգտագործում իրեն հատկացված գումարը նախքան 21 տարեկան դառնալը և ընկնում է պարտքերի մեջ։ Նրա օրինական խնամակալը փաստաբան միսթր Ջեգըրսն է, որը մատնանշում է Փիփի ստեղծած դժվարությունները, բայց Փիփին է թողնում, որ ինքը տնօրինի իր սեփական կյանքը։ Նա ամբողջությամբ չի կորցնում իր լավ կերպարը, որը հիմնականում արտահայտվում է իր ընկեր՝ Հերբերտ Փոքեթի հետ հարաբերություններում[3]։

Երկու տարի հետո, երբ Փիփը դառնում է չափահաս, նրա բարերարն անձամբ է հայտնվում և պարզվում է, որ նա Աբել Մեգվիչն է, այն թիապարտը, որին Փիփը հանդիպել էր երեխա ժամանակ։ Սա մարում է նրա հույսերը, որ նա նախատեսված է Էսթելայի համար, և սկզբում զզվանք է առաջացնում նրա մոտ։ Նա գաղափար չուներ, թե ինչ տեսակի հանցագործ է այդ մարդը։ Չնայած նրա զզվանքին և հիասթափությանը, պարտավորության զգացումը, որ Փիփին ստիպում է օգնել թիապարտին, խոսում է նրա բարի ներաշխարհի մասին, ինչպես եղել էր, երբ Փիփն առաջին անգամ հանդիպել էր նրան 7 տարեկանում։ Երբ Աբել Մեգվիչը մահանում է, և Քրաունը բռնագրավում է իր ունեցվածքը, Փիփը, 23 տարեկան հասակում[4], հասկանում է որ լավ հագուստը, բարեկիրթ խոսքը և առատաձեռնությունը մարդուն ջենտլմեն չեն դարձնում։ Մի պահ նա պարտապանների բանտ ընկնելու եզրին էր, բայց օրենքը նրան ժամանակավոր ազատ է արձակում մահվան շեմին գտնվելու պատճառով։ Ջոն իմանում է այս մասին և գալիս է Լոնդոն, որպեսզի խնամի Փիփին, մինչև նա ի վիճակի կլինի ինքնուրույն քայլելու։ Ապաքինվելու ժամանակ նա մի ստացական է գտնում, որտեղ նշվում է, որ իր չվճարված պարտքը մարել են Ջոն և Բիդդին։ Ջոյի գնալուց մի քանի օր հետո, Փիփը վերադառնում է տուն և տեսնում է, որ Բիդդին հենց այդ օրը ամուսնացել է Ջոյի հետ (Փիփի քույրը մահացել էր կողոպուտի ժամանակ ստացված վնասվածքներից մի քանի տարի տառապելուց հետո)։ Առանց եկամուտի և որևէ մասնագիտության չտիրապետելու պատճառով նա անելանելի վիճակում էր։ Հերբերտ Փոքեթն առաջարկում է նրան միանալ իրեն և աշխատել Կահիրեում գտնվող մի հիմնարկում։ Փիփը սկսում է որպես քարտուղար։ Հերբերտն ամուսնանում է իր հարսնացուի՝ Կլարա Փոքեթի հետ, իսկ Փիփն ապրում է նրանց հետ։ Այստեղ ճակատագրի հեգնանք կա, քանի որ Փիփն իր 21 ամյակին ստացած 500 ֆունտն օգտագործել էր, որպեսզի Հերբերտն աշխատանք ունենա նոր ֆիրմայում, չնայած այն փաստին, որ պարտատերերը հետապնդում էին նրան։ Քլարիքեր անունով առևտրականի համար աշխատելուց հետո, Փիփը վերջապես սովորում է կարգապահություն և ֆինանսական պատասխանատվություն և դառնում է ավելի ուշադիր։

11 տարի հետո Փիփը վերադառնում է Անգլիա, որպեսզի տեսնի Ջոյին, Բիդդիին և նրանց երեխաներին՝ դստերը և որդուն, որին նրա անունով էին կոչել կամ «փոքրիկ Փիփ»։ Նա քայլում է այն տեղով, որտեղ մի ժամանակ միսս Հևիշեմի տունն էր գտնվում և այնտեղ հանդիպում է Էսթելային։ Երկուսն էլ իրենց կյանքի փորձից շատ էին փոխվել։ Երբ նրանք հաշտվում են, բռնում են միմյանց ձեռքերը, և Փիփը ոչ մի ստվեր չի տեսնում, որ կարող է նորից նրանց բաժանել[5]։

Դերեր էկրանավորումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա հաճախ ֆիլմեր են նկարահանում։ Ֆիլմերում և հեռուստատեսությամբ Փիփի դերը խաղացել են (մինչև 2023 թվականը ժամանակագրական հաջորդականությամբ)`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Analysis of Major Characters». sparknotes. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Pip Pirrip Character Analysis». exampleessays. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 «NOTES Great Expectations | PDF | Great Expectations | Estella (Great Expectations)». Scribd (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  4. «Great Expectations Stage I-III». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Great Expectations Summary». shmoop. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Great Expectations». IMDb. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.