Փերիա
Փերիան (պարսկերեն՝ فریدن, կարդ․՝ Ֆերեյդան, վրացերեն՝ ფერეიდანი, կարդ․՝ Փերեյդանի) Իրանի Սպահան նահանգում գտնվող գավառ է, որը Շահ Աբբասի գաղթից հետո մինչ միջ-քսաներրորդ դար Պարսկաստանի ամենահայաբնակ գավառն է եղել։ Գավառում և շրջակայքում ապրել են նաև պարսիկներ, լոռեր, թրքեր, Շահ Աբբասի գաղթեցրած վրացիներ, և այլոք։
Փերիա գավառը գտնվում է Սպահան քաղաքից 150 կմ արևմուտք, ծովիմակերևույթից 2200 մ միջին բարձրության վրա: Արևելքից սահմանակից է Քեարվանդ գավառին, արևմուտքից` Բուրվարի գավառին,հյուսիսից`Խոնսար և Գոլփայգան, իսկ հարավից` Չարմահալ գավառներին: ՈՒնեցել է 57 հայաբնակ գյուղեր, որոնցից մինչև1946 թը կանգուն էին`24-ը: Փերիայից 1946 թվականին ամբողջությամբ Հայաստանեն ներգաղթել վեց գյուղեր: 1967 թվականին հայաբնակ էին 17 գյուղեր: Ներկայումս ամբողջությամբ հայաբնակ է միայն Բոլորանը: 1967թ. տվյալներով բնակչության քանակը ըստ գյուղերի՝
- Բոլորան - 970
- Դաջան - 57
- Դրախտակ - 15
- Վերին Խոյգան - 1162
- Խունգ - 585
- Հադան - 470
- Հազարջրիբ -990
- Ղալամելիք - 134
- Ղարղուն - 840
- Միլակերտ - 760
- Նամակերտ - 980
- Շահբուլաղ - 210
- Շուրիշկան -750
- Չիգան - 250
- Սանգիբարան - 1170
- Սնկերտ - 345
- Սվարան - 600
ընդամենը՝ 1530 տուն, 10.288 շունչ։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փերիա կատեգորիայում։ |