Ոչ քրոմոսոմային ժառանգականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատկանիշների սերնդեսերունդ փոխանցման գործընթացներում որոշիչ դերն, անկասկած, պատկանում է բջջակորիզում գտնվող քրոմոսոմների գեներին։ Ցիտոպլազմային օրգանոիդները` միտոքոնդրիումները և պլաստիդները, նույնպես պարունակում են ԴՆԹ, հետևաբար, որոշակի գեներ։ Դրանցով որոշվող հատկանիշների սերընդեսերունդ փոխանցումն անվանում են ցիտոպլազմային ժառանգականությունբ։ Այդ գեների ժառանգման և սերունդներում դրանց ֆենոտիպային դրսևորման օրինաչափություններն ունեն մի շարք առանձնահատկությոուններ, որոնցով դրանք խիստ տարբերվում են Մենդելի օրենքներից։